26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարդ ժամանակներ են սպասվում. Առավոտ

ՔաղաքագետՏիգրան Աբրահամյանը երկրորդում է նախագահին:

-Ապրիլյան քառօրյա պատե­րազմը էականորեն փոխեց իրադրությունը ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարների մասով: Ապրիլից մինչ օրս էլ սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է: Բաքուն շարունակում է խուսափել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատա­րումից: Եթե փորձենք ամփոփել` 2016-ին ի՞նչ արդյունքներ ամ­րագրեցին հայկական եւ ադրբե­ջանական կողմերն իրենց հա­մար ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:

-2016-ի ապրիլին վերջնակա­նապես ամրագրվեց բանակցու­թյունների տապալումը: Դեռ 201 1 թվականին Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նա­խագահների, ՌԴ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ թվում էր, թե կողմերը մոտ էին բանակցությունների կարգավոր­ման հիմքում ընկած սկզբունքների շուրջ համաձայնության հաս­նելուն: Սակայն վերջին պահին Ադրբեջանը մերժեց նախնական պայմանավորվածությունը` հան­դես գալով 10 նոր առաջարկով; Դրանք ըստ էության հակասում էին բանակցությունների հիմքում ընկած հիմնական սկզբունքներին եւ մոտեցումներին, ինչն, ըստ էության, նշանակում էր այդ «ռաունդի» ձախողման հաստատում:

Կազանյան փուլից հետո միջ­նորդ երկրները ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ բանակ­ցությունները շարունակվում են: Սակայն պետք է արձանագրել, որ «կազանյան ձախողումը» պա­րարտ հող նախապատրաստեց ճանապարհ բացեց դեպի ապրիլյան մարտական գործողու­թյուններ: Դա պայմանավորված էր ոչ միայն գործընթացում ստեղծված իրավիճակով, այլեւ միջնորդների կողմից իրավիճակի լիցքաթափման հարցում անզոր լինելով, ինչը բերեց մարտական գործողությունների վերսկսման:

Ես դա որակում եմ անզորու­թյուն, որովհետեւ Ադրբեջանի գործողություններն առաջնագծում, հատկապես 2015 թվակա­նին, պարզ ցույց էին տալիս, որ իրավիճակը դուրս է գալիս վե­րահսկողությունից, իսկ միջնորդները դա գիտակցելով` չկարողա­ցան կանխել:

– Բանակցությունները հայտնվել են փակուղում, նախագահների հանդիպումը, որի մասին տեւա­կան ժամանակ խոսվում էր, չի կայանում: Վերջերս էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համբուրգյան հավաքից հե­տո հայտարարել էին, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նա­խագահները կամք չգտնեն բանակցությունների սեղանին վերադառնալու եւ արդյունքներ գրան­ցելու, բախումների հավանականությունը մեծանալու է, ու պա­տասխանատվությունը կրելու են կողմերը: Սա նշանակո՞ւմ է, որ համանախագահներն, այսպես ասած, «լվանում են ձեռքերը»` հետագա զարգացումները թող­նելով կողմերի հայեցողությանը:

– Նախ նախագահների հան­դիպման մասին, մինչեւ Վիեննա­յի, Սանկտ Պետերբուրգի հանդի­պումների արդյունքում ձեռք բեր­ված պայմանավորվածություննե­րը կյանքի չկոչվեն, կամ Ադրբե­ջանը որեւէ ձեւով դրական ազ­դակ չհնչեցնի, այդ մակարդա­կով հանդիպումներն անիմաստ կլինեն: Միգուցե ինչ-որ փուլում կոնֆլիկտի զարգացումից խուսա­փելու նպատակով նախագահնե­րի հանդիպում կայանա, սակայն այս պահին նման հանդիպում չլինելու տրամաբանական հիմ­քերն առավել փաստարկված են: Այն, որ համանախագահները փորձում են իրավիճակից լուծ­ման ուղիներ փնտրել` փաստ է:

Ակտիվությունը տարբեր մակար­դակներում տեսանելի է, այլ բան է, որ դա ոչ միշտ է հաջողվում, ընդ որում` ոչ իրենց մեղքով: Չէի ցանկանա դա որակել որպես «ձեռքեր լվանալ», սակայն պետք է գիտակցել, որ միջնորդներին դեռեւս չի հաջողվում Ադրբեջանին վերադարձնել բանակցու­թյունների սեղան, դրա արդյունքում չի հաջողվում նաեւ վերսկ­սել բանակցությունները:

Հայտարարելով բախումների հավանականության մասին` միջ­նորդները ախտորոշում են իրա­կան իրավիճակը, այլ ոչ թե գնում իմիտացիայի ճանապար­հով, ինչպես դա եղավ 2011-ից հետո, ինչի արդյունքում ապրիլյան հայտնի իրադարձությունները արձանագրվեցին:

-Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ԼՂՀ-ում մտա­վորականների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր` ԼՂՀ այցելությունը ներքին պարտադրանք է. «Հիմա այն ժամանակա­հատվածն է, երբ ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժա­մանակահատված անցկացնե­լու…»:

-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Սերժ Սարգսյանի հարցազրույց­ները, հայտարարությունները, որ­պես կանոն, մատչելի են, որով­հետեւ շատ դեպքերում բաց տեքստով խոսվում է այն ամենի մասին, ինչը բանակցությունների գաղտնիության սկզբունքներին չի հակասում:

Երբ բանակցությունները .բացա­կայում են, իսկ Ադրբեջանն ան­թաքույց պատրաստվում է մար­տական գործողությունների հա­ջորդ «ռաունդին», շատ կարեւոր է, որպեսզի հանրությունը ճիշտ գնահատի այն, ինչ ունենք: Ոչ միայն բանակը, քաղաքա­կան վերնախավը, այլեւ ողջ հա­սարակությունը պետք է գիտակ­ցի ճշմարտությունը, առկա բոլոր վտանգները, որպեսզի ցանկա­ցած պահի պատրաստ լինի իրադարձությունների զարգաց­ման բոլոր հնարավոր տարբե­րակներին:

Հասկանալի է, որ «դժվարին ժամանակահատված» ասելով պետք է հասկանալ նաեւ սահմա­նադրական փոփոխություններով պայմանավորված անցումային բարդ ժամանակահատվածը, սակայն թիվ մեկ վտանգը մար­տական գործողությունների վերսկսումն է:

-Ի՞նչ հնարավոր զարգացում­ներ են մեզ սպասվում 2017-ին ԼՂ հարցում:

-Մեզ բարդ ժամանակներ են սպասվում. Հայաստանում 2017 թվականին սպասվող խորհրդա­րանական ընտրությունները, սահմանադրական բարեփոխում­ների գործընթացից բխող անցու­մային ժամանակաշրջանը` նա­խագահականից խորհրդարանի անցումը, բանակցությունների բացակայությունն ու առհասա­րակ բանակցային գործընթացում առկա անորոշությունները, Ադրբեջանում տնտեսական բարդություններն ու դրա հետեւանքները իրավիճակն առավել անկանխատեսելի են դարձնում:

Պետք է մանրամասն վերլուծել գործընթացները, իրադարձություններին նայել այլ աչքերով, դասեր քաղել անցյալից ու շարժ­վել առաջ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ