28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Շքեղ թվերով. Հայկական Ժամանակ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խա­չատրյանը իր պաշտոնան­կությունից առաջ նախարա­րության շենքը բավականին շքեղ վերանորոգել էր` սկ­սած փայտե որակյալ ման­րահատակից, թանկարժեք դrներից, վարագույրներից, վերջացրած կահւյքով: Ընդ որում, այդ շքեղ վերանորոգումը նախատեսվել ու կատարվել է այն ժամանակ, երբ Հայաստանում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը: Ֆիննախից ի պատասխան մեր այդ հարցմանն ասել էին, որ վերանորոգման վրա ծախսվել է 698 […]

Դեպրեսիան աճում է. Հրապարակ

Գագիկ Ծառուկյանի քաղա­քականություն վերադառ­նալու հայտարարության ժամկետը թեպետ հետաձգվել է մինչեւ հունվարի կեսերը, այդուհան­դերձ, նրա թիմում աննախադեպ ակտիվություն է, նախընտրական պլատֆորմն են մշակում, ցուցակա­գրում թեկնածուներին, ներքին կա­նոնադրություն գրում: ԲՀԿ-ի ակտի­վը շաբաթը մեկ-երկու անգամ այցե­լում է Առինջ` ցուցումներ ստանալու: Խմբում ներգրավված են Մասիսից պատգամավոր ընտրված Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետ­յանը, Նաիրա Զոհրաբյանը, Վայոց Ձորի մարզի ԲՀԿ կառույցի պատաս­խանատու […]

Դժվար կլինի. Առավոտ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը քիչ հավանական է համարում, որ պաշտպանության նախկին նախա­րար Սեյրան Օհանյանը քաղաքականություն է մտնում Բաղրամյան 26-ի թելադրանքով: «Մինչ այս ինձ թվացել է, թե պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Պարզ­վում է` ոչ: Եթեթե նախարարը պաշտոնաթողությունից հետո է միայն համարում, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, ուրեմն մինչ այդ նա այնտեղ անգամ չի Էլ եղել: […]

Պետրոսը ֆռռացրել է. Ժամանակ

Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղոր­դաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի ազատումը բավական ուշագրավ շերտեր ունի: Պարզվում է, երբ խնդիրը ծագել է, եւ հարց է բարձրացվել, թե ինչու է դերա­սան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին եթեր հրավիրել: Պետրոս Ղազարյանը հեռուստատեսության լրատվական ծրագրերի տնօրեն Եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից անկախ է գործել: Ծառուկյանը միջամտել է խնդրին, Պետրոս Ղազարյանն ասել է, որ […]

Կամովին. Հրապարակ

Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ- ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել: «Անդրադառնալով Ձեր դիմումի մեջ նշված «թաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ […]

Չափազանց կարեւոր այց. Ժամանակ

Հայ-իրանական հարաբերությունների կարեւորության մասին խոսելն էլ երեւի թե ավելորդ է: Բավական է միայն արձանագրել, որ Իրանը Հայաստանի չորս հարեւաններից այն երկուսից մեկն է, որի հետ Հայաստանը խնդիր չունի, չունի հակամարտություն, ունի ջերմ, բարեկամական հարաբերություն: Սակայն, խնդիրը հենց ջերմ բարեկամական հարաբերությունը նաեւ սերտ տնտեսա- քաղաքական հարաբերության վերածելն է, առավել եւս այն բա­նից հետո, երբ Իրանի դերը […]

Անբարոյական է. Հայկական Ժամանակ

Արտակարգ իրավիճակների նախարար Ար­մեն Երիցյանի վաղաժամ մահվանից հետո իշխանական շրջանակներում սկսվել են նոր նախարարի հավանական թեկնածուների անունների շուրջ քննարկումները: Այս պահին հավանական թեկնածուներ են համար­վում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս երեկ armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ առաջին անգամ է լսում այդ քննարկումների մասին եւ անհե­թեթություն է որակում դրանք. […]

Ծառուկյանի համար. Հայկական Ժամանակ

Դեկտեմբերի 22-ին կառա­վարությունն Ազգային ժողո­վի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարու­թյան դեկտեմբերի 21-ի նիս­տի օրակարգում: Աժ ար­տահերթը խոստանում է բա­վական հետաքրքիր լինել: Կառավարությունն արտահերթ նստաշրջան է հրա­վիրում քննարկելու Պետական տուրքի մասում օրեն­քում փոփոխություններ կատարելու մասին նախա­գիծը, որով առաջարկում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային […]

Սեյրան Օհանյանի հնարավորությունները. Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքականու­թյուն մուտք գործելու մասին, թեեւ առայժմ չի նշել այն ուժը կամ ճանապարհը, որով մուտք է գործելու: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա կլինի Վիկտոր Դալլաքյանի կուսակ­ցությունը, որի համագումարը տեղի կունենա առաջիկայում: Համենայնդեպս, դատելով Սեյրան Օհանյանի գործունեու­թյան մասին տեղեկատվական հոսքերից, որ հայտնվել են մա­մուլում, ամեն ինչ գնում է դրան: Սակայն Սեյրան […]

«Էլի խաղեր տալով». Հրապարակ

Թերթի տեղեկություններով «Կենտրոն» ՀԸ հաղորդավար Պետրոս Ղազարյանի վերջին հաղորդումը, որի հյուրն էր «Քա­ղաքացիական ակտիվ քայլ» հորջորջված կուսակցության առաջնորդ, ոչ անհայտ Սերգեյ Դանիելյանը` Յոժը, եւ որն ընթա­ցել էր ժպտացող կղանքի լոգոյի ներքո, հունից հանել է նախագահականի որոշ պաշտոնյաների եւ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս վերցրել է հեռախոսն ու «գիլյոտինի» ենթարկել նրան: Պետրոսն արդարա­ցել է, թե նախագահականի հետ ճշտվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի