15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի համար. Հայկական Ժամանակ

Դեկտեմբերի 22-ին կառա­վարությունն Ազգային ժողո­վի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարու­թյան դեկտեմբերի 21-ի նիս­տի օրակարգում: Աժ ար­տահերթը խոստանում է բա­վական հետաքրքիր լինել:

Կառավարությունն արտահերթ նստաշրջան է հրա­վիրում քննարկելու Պետական տուրքի մասում օրեն­քում փոփոխություններ կատարելու մասին նախա­գիծը, որով առաջարկում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային տուրքի` 100.000-ապատիկի չափը, փոխարինել 500.000-ապատիկով:

Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ: Այս փոփոխություններն րնդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2017թ.  հունվարի 1-ից: Ֆինանսների նախարարությունից մեկնաբանեցին, որ փոփոխությունն արվում է, որպեսզի համապատասխանեցվի Հարկային նոր օրենսգրքի դրույքաչափերին:

Իսկ ընդհանուր առմամբ այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաեւ կփակվեն փոքր խաղատները, արդյունքում նորից կշահի Գագիկ Ծառուկյանի Շանգրի Լա խաղատունը կամ Փա­րավոն զվարճալիքների եւ խաղատնային համալի­րը, որն առանց այդ էլ գրավել Էր շուկայի 80 տոկոսը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ