26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շքեղ թվերով. Հայկական Ժամանակ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խա­չատրյանը իր պաշտոնան­կությունից առաջ նախարա­րության շենքը բավականին շքեղ վերանորոգել էր` սկ­սած փայտե որակյալ ման­րահատակից, թանկարժեք դrներից, վարագույրներից, վերջացրած կահւյքով:

Ընդ որում, այդ շքեղ վերանորոգումը նախատեսվել ու կատարվել է այն ժամանակ, երբ Հայաստանում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը: Ֆիննախից ի պատասխան մեր այդ հարցմանն ասել էին, որ վերանորոգման վրա ծախսվել է 698 մլն դրամ կամ մոտ 1,5 մլն դոլար: Ֆիննախից նաեւ մեզ փոխանցեցին, որ նա­խարարությունը զբաղեցնում է մոտ 5 հազար 600 քմ տարածք: Այսինքն, այդքան տարածք է վերանորոգվել: Եթե այս գումարը բաժանենք այդ մակերեսի վրա, ապա կստացվի, որ 1 քմ վերանորոգման համար ծախսվել է 124 հազար դրամ կամ 256 դոլար: Մասնա­գետների պնդմամբ դա խոշոր գումար է ոչ բնակարա­նային շինության վերանորոգման համար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ