27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չափազանց կարեւոր այց. Ժամանակ

Հայ-իրանական հարաբերությունների կարեւորության մասին խոսելն էլ երեւի թե ավելորդ է: Բավական է միայն արձանագրել, որ Իրանը Հայաստանի չորս հարեւաններից այն երկուսից մեկն է, որի հետ Հայաստանը խնդիր չունի, չունի հակամարտություն, ունի ջերմ, բարեկամական հարաբերություն: Սակայն, խնդիրը հենց ջերմ բարեկամական հարաբերությունը նաեւ սերտ տնտեսա- քաղաքական հարաբերության վերածելն է, առավել եւս այն բա­նից հետո, երբ Իրանի դերը էապես փոխվում է միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ ձեռք բերված համաձայնությունից հե­տո:

Պաշտոնական Երեւանը ամեն առիթով եւ առանց առիթ հայ­տարարում է, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել աշխարհի եւ ԵՏՄ֊ի միջեւ: Իրականում Հայաստանը կարող է ավելի շուտ եւ ավելի շատ կամուրջ լինել աշխարհի եւ Իրանի միջեւ: Եվ այս առումով Հայաստանն ու Իրանն ունեն փոխադարձ ընդհանուր շատ շահեր, որոնք սակայն բախվում են մի պատի, որը կոչվում է Հայաստանի վրա ռուսական գերազդեցություն: Ռոսաատանը շատ ավելի լոյալ է վերաբերում եւ նույնիսկ մասնակցում է Իրանի հետ հարաբերությունների կառուցմանն Ադրբեջանի միջոցով եւ միջով, քան իր ռազմավարական դաշնակից համարվող Հայաս­տանի:

Սակայն խնդիրը այն չէ, որ Ռուսաստանը չի օգնում հայ- իրանական հարաբերություններին, այլ այն, որ Ռուսաստանն ըստ էության խանգարում է այդ հարաբերությունների լիարժեք ընթացքին: Իհարկե, մյուս կողմից այստեղ մեկ այլ հարց է առկա իսկ Հայաստանի իշխանությունն անո՞ւմ է դրա համար հնարավորը, թե` ոչ:

Այս հարցը պատասխան չունի, թեեւ փաստն այն է, որ անկախությունից հետո 25 տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունը շարժվել է շատ դանդաղ, եւ Հայաստանն ըստ էության ավելի շատ խոսել է այդ հարաբերությունների կարեւորության մասին, քան կոնկրետ քայլեր կատարել դրանց ռազ­մավարական բնույթ հաղորդելու համար: Այս տեսանկյունից թվում էր, որ բեկումնային կարող է լինել գազամուղի կառուցումը, սակայն 2006 թվականին շահագործման հանձնված այս ենթա­կաոուցվածքը կառուցվեց այն տրամաչափով, որը պահանջում էր Ռուսաստանը, որպեսզի Հայաստանը չունենա տարանցիկ երկիր դառնալու հնարավորություն:

Այսօր էլ հայ-իրանական երկաթու­ղու նախագիծ է հռչակված, որը սակայն եւս գտնվում է թղթի վրա: Միով բանիվ, հայ-իրանական հարաբերությունները լինելով չա­փազանց կարեւոր, նաեւ նոր աշխարհաքաղաքական իրավիճա­կում լինելով բավականին արդիական եւնոր միտումներին համա­հունչ, իրականում հանդիսանում են ծայրաստիճան վատ խնամ­ված եւ չմշակված: Հայ-իրանական հարաբերությունները իրենց եւ երկկողմ, եւ աշխարհաքաղաքական նշանակության ու պո­տենցիալի համեմատությամբ, գտնվում են պարզապես բարձի­թողի վիճակում, քանի որ այն, ինչ կա կամ այն, ինչի մասին խոս­վում է, անհամեմատ ավելի քիչ է պահանջված չափից ու բովան­դակությունից:

Առավել եւս, երբ մենք տեսնում ենք, որ այդ հար­ցում Հայաստանի հակառակորդը՝ Ադրբեջանը, Իրանի հետ գոր­ծակցության տեմպերով նույնիսկ փորձում է գերազանցել Հայաս­տանը: Այստեղ, իհարկե, խնդիրը ծավալների ֆիզիկական մեծու­թյունն ու դինամիկան համեմատելը չէ, այլ այն, որ Հայաստանը չի օգտագործում իր հնարավորությունները, որոնք կարող են բերել նաեւ դրանց գեներացիայի հարցում աշխարհաքաղաքական աջակցության:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ