28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հանելուկ. Հրապարակ

Պրիմիտիվ գողության դեմ պայքարող Կարեն Կա­րապետյանը բավական է մտնի պետգնումների կայք եւ տասնյակ կասկածելի ծախսեր կտեսնի: Օրինակ, հետաքրքիր է ինչպես է պատահում, որ նույն ապրանքը մի քանի գե­րատեսչություն գնում է մի գնով, մյուսները`շեշ­տակի բարձր գնով: Այսպես, A4 ֆորմատի թղթի մեկ տուփը ՀՔԾ գնումների պլանով սահման­ված է 1620 դրամ, կառավարության աշխատակազմի պլանով 1518, պետգույքի վարչության 1338, […]

Երեւանում հայրը դաժան ծեծի է ենթարկել 8-ամյա դստերը` գարեջուր չբերելու համար. Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Արտյոմ Ս.-ի գործի դատական քննությունը: 34-ամյա Արտյոմը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ դատական ակտի՝ Արտյոմ Ս.-ն ամուսնացել է 2006 թվականին: Ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները՝ ավագ դուստրը՝ 2008 թվականին, որդին՝ 2010 […]

Նորերը մեր­կանալով` դիտարժան են. Հրապարակ

Երբ մշակույթի նախարար նշա­նակվեց պարոն Արմեն Ամիրյանը, անկեղծ լինեմ, առան­ձնապես ուրախացա, որ մշակույթի նախարարությունում գոնե ինչ-որ չափով շունչը կփոխվեր: Մյուս կող­մից հասկանալով, որ նորանշանակ նախարարը հեռուստատեսությունից ավելի շատ բան է հասկանում, քան հայ գրականության խնդիրներից ու նպատակներից (հաշվի առնելով նրա երկարամյա փորձը հեռուստառադիո ասպարեզում), հույս չունեի, որ նա մեծ փոփոխություններ կիրականացներ: Սակայն ինչ է ստացվում, […]

Տագնապի մեջ. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով պետական բյուջեի եկամուտները` հարկեր եւ տուրքերի գծով այս տարվա արդյունքներով աննախադեպ ցածր են լինելու: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկա­վարությունն արդեն իսկ տագնապի մեջ է, քանի որ հարկային մուտքերի ներկա դինամիկան հուշում է, որ հարկային մուտքերը սպասվածից ավելի ցածր կլինեն: Ինչպես հայտնի է՝ այս տարվա տասը ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերի գծով պետական բյուջեի […]

Սեյրան Օհանյանին չեն թողնի. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍԵյրան Օհանյանի այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնելը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Նա հանդես կգա ընդդիմադիր կեցվածքով, կներգրավվի ՀՀ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի «Երրորոդ հանրապետություն» կուսակցության շարքերում, թմ սեփական կուսակցությունը կստեղծի, դեռեւս հստակեցված չէ: Սակայն օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ […]

«Պիտի սրանց տապալենք». Ժողովուրդ

ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նա­խագահ Վարդան Օսկանյանը հանդի­պել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքա­կան վերադասավորումների հարցը, ինչպես նաեւ՝ Սեյրան Օհանյանի` քա­ղաքականություն մտնելու հեռանկարը: Պաշտպանության նախկին նախա­րարը, ինչպես իր մյուս զրուցակիցնե­րի դեպքում, Վարդան Օսկանյանին եւս հստակ չի […]

Նոր սկանդալ է հասունանում. Հրապարակ

Մաշտոցի հարկային տեսչու­թյունում նոր սկանդալ է հասունանում: Պարզվել է, որ երբեմնի պետ Հրանտ Կարապետ­յանը Կովալենկո Շահգալդյանի փեսան, տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով: Այն անվանել են «կոոպերա­տիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել: Այս […]

Ինչպես է Բաքուն «վերբովկա» անում ՀՀ քաղաքացիներին. Հայկական Ժամանակ

Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու: Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու: Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ինչ-որ մարդիկ դա­տապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին: Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին: Բայց ոչ ոք չի հասկանում, թե […]

Գագիկ Խաչատրյանին ստիպել են. Հայկական Ժամանակ

Թերթին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախկին նա­խարար Գագիկ Խաչատրյա­նին իշխանությունը ստիպել է սեփական միջոցների հաշ­վին մեծ ներդրում կատարել ղարաբաղաադրբեջանական շփման գծում` սահ­մանն ապահովելով տեխնի­կական հզոր միջոցներով: Մինչեւ նախարար դառնալը Խաչատրյանը ստիպ­ված է եղել մեծ գումարներ ծախսել եւ սահմանն ապահովել ադրբեջանական կողմից բոլոր շարժերն արձանագրելու հնարավորություն ընձեռող սարքա­վորումներով: Ընդ որում, տեխնիկական միջոցները տեղադրելու համար սահման են […]

Անգամ Հովիկ Աբրահամյանին. Ժամանակ

Ռուսաստանցի միլիար­դատեր Սամվել Կարապե­տյանն իր շուրջ է հավաքում կառավարության վերջին փոփոխությունների հետե­ւանքով պաշտոնանկ արված առանցքային պաշտոնյանե­րին: Քավոր-սանիկային հա­րաբերությունների շնորհիվ Կարապետյանին հաջողվել է շատ նրբորեն, անգամ Հովիկ Աբրահամյանին եւ Գագիկ Բեգլարյանին ընդգրկել վար­չապետ Կարեն Կարապե­տյանի աջակիցների թիմում` ընդդեմ Սերժ Սարգսյանի 2018-ի վարչապետական հավակնությունների: Հենց այս համատեքստում հասկա­նալի է դառնում ԳՄ կազմում վերջին առանցքային փոփո­խությունները: Օրվա մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի