28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կկրճատվեն. Հրապարակ

Կա­ռավարությունում մեկնարկած օպտիմալացումների առաջին փուլը պետք է այնպես ավարտեն, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն արտացոլված լինի բյուջեում: Այսինքն` կրճատվող հիմնարկներն ու աշխատակազմերը չպետք է ֆինանսավորվեն բյուջեով: Առաջին փուլով նախատեսվում է առնվազն 17 ՊՈԱԿ-ի եւ 5 ԾԻԳ-ի կրճատում: Կրճատումները կշարունակվեն նաեւ մյուս տարի: Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր […]

«Աղեկ­տուր» խնդրել է. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 3-ին տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաս­տան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որից հետո նիստի մասնակիցնե­րը գնացել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ` պա­հանջելով որ նա վերադառնա քաղաքա­կանություն: Օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեկտեմբե­րի 3-ին Ծառուկյանի առանձնատուն նրա վերադառնալու պահանջով գնացել է նաեւ Աժ պատգամավոր Աբրահամ Մա­նուկյանը, որը, ըստ տարածված լուրերի, Գ. Ծառուկյանի քաղաքականությունից […]

Բանկերում խուճապ է. Հրապարակ

Թերը հայտնել էր, որ ֆինանսական եւ տնտեսական կտրվածքով այս տարին ուշագրավ է նաեւ բանկերի խոշորացման առումով: Ինչպես հայտնի է՝ Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ. դրամի հասցնել: Հայտնի է, որ Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը: Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն […]

Վտանգավոր է նրանց դիպչելը. Հրապարակ

Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը: Չնայած հայտարարվեց, թե կառավա­րությունն ավելի կոմպակտ դարձնելու ու պետապարատում օպտիմալացումևեր անելու անհրաժեշտություն կա, իսկ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ կառավարության աշխատակագմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում: Տեղեկություններ կան, որ այս պաշտոններում, այսպես կոչված, պատահա­կան մարդիկ չեն, […]

Անուն ասեք. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարա­պետյանը երեկ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, Եւ ով ինչ ուզում է` կարող է ներկրել: Նա նաեւ բերել է օրինակ, թե ապրանքներից մեկի մասին աս­վում էր, որ առկա է մենաշնորհ, սակայն այսօր այդ ապրանքից ներկրող այլ գործարար եւս կա: Հավանաբար, Կարեն Կարապե­տյանը նկատի ունի բանանը, որի վերաբերյալ մի […]

Լավ լուր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 27-ին գրել էր, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված հարկային պարտավորությունները «համաներելու» հարցը: Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Զ-Ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնց բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վա¬ղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել: Oրաթերթին ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից համաներման մասին նոր […]

Հերթը հասավ փեսաներին. Հրապարակ

Պետեկամուտների կոմի­տեում նախօրեին «փեսա­ների» օր էր հայտարարված, կադրային փոփոխությունների թիրախում նախկին կամ ներկա պաշտոնյաների փեսաներն ու հարազատ­ներն էին: Թերթի տեղեկու­թյուններով Կոտայքի նախ­կին մարզպետ, վարչապե­տի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսային` Հրանտ Կարա­պետյանին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը Մաշտոցի հարկային տեսչու­թյունից տեղափոխել է Գա­վառ եւ նշանակել տեսչու­թյան պետ: Ի դեպ, վերջերս Հրանտ Կարապետյանի մոտ «չեպե» էր արձանագրվել, նրա […]

Մարմնավաճառների քր. գործով պաշտոնատար անձինք կկալանավորվեն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկու­թյուններով’ ՀՀ ԱՆ «Դատապարտյալնե­րի հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյաևը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնի է` ՀՀ հատուկ քննչա­կան ծառայությունում քննվող գործի շր­ջանակներում կալանավորվել է «Դատա­պարտյալների հիվանդանոց» քրեակա­տարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Հենց նա է քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց […]

Ահազանգում են. Ժողովուրդ

Տեւական ժամանակ է, ինչ փոքր ու միջին ձեռներեցներից օրաթերթը ահազանգեր է ստանում, որ բեռնափոխադրող «կարգոները» չեն գործում, եւ իրենք լուրջ դժվարություններ ունեն ներկրման հար­ցում: Այս խնդիրը առաջացավ ՊԵԿ նախագահի փոփոխության արդյունքում, երբ Վարդան Հարությունյանը սահմանեց «խաղի նոր կանոններ»: «ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ի լրատվականից փորձեց պարզել` ինչո՞ւ չեն գործում «կարգոները»: «Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նախկինում բեռնափոխադրողների մի­ջոցով […]

Այլընտրանք չկա` թափով կրճատելու է. Հրապարակ

Նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նկատառումներ հայտնեց, որոնք ուշադրության արժանի են: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել եռամսյա աշխատանքի ընթացքում այժմ էլ է մտածում, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է, ինչպես իր նշանակման օրերին, երբ հայտարարեց Աժ ամբիոնից, թե պաշտոնավարումից հետո ստացած ինֆորմացիան իր կարծիքը որեւէ կերպ փոխել է` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի