26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է նրանց դիպչելը. Հրապարակ

Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը: Չնայած հայտարարվեց, թե կառավա­րությունն ավելի կոմպակտ դարձնելու ու պետապարատում օպտիմալացումևեր անելու անհրաժեշտություն կա, իսկ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ կառավարության աշխատակագմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում:

Տեղեկություններ կան, որ այս պաշտոններում, այսպես կոչված, պատահա­կան մարդիկ չեն, այնպես, ինչպես ԾԻԳ-երի կամ ՊՈԱԿ-ների շարքային աշխատակիցները, այդ պատճառով էլ ընտրություններից առաջ վտանգավոր է համարվում նրանց դիպչելը:

Մինչդեռ հանձնարարական էր անգամ տրված, որ մարզպետներից ստանան կրճատումների հետ կապված առաջարկություններ, որից հե­տո կառավարությունը որոշում կկայացնի: Որոշ հաշվարկներով, յուրաքանչյուր փոխմարզպետ տարեկան 5-7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, յուրաքանչյուր մարզպետ առնվազն երկու տեղակալ ունի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ