06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարմնավաճառների քր. գործով պաշտոնատար անձինք կկալանավորվեն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկու­թյուններով’ ՀՀ ԱՆ «Դատապարտյալնե­րի հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյաևը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնի է` ՀՀ հատուկ քննչա­կան ծառայությունում քննվող գործի շր­ջանակներում կալանավորվել է «Դատա­պարտյալների հիվանդանոց» քրեակա­տարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը:

Հենց նա է քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը դատապարտյալների հետ: Ընդ որում, այդ դատապարտյալները իրավունք չունեին տեսակցություն ունենալու որեւէ մեկի հետ: Ուշագրավն այն է, որ մարմնավա­ճառները կալանավայրում հանդիպել են ՄԻԱՎ/ԶԻԱՀ ծանր իմունային անբավա­րարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

«ժողովուրդ» օրաթերթին տեղեկու­թյուններ հասան այն մասին, որ բացի վերոնշյալ պաշտոնատար անձանցից, որոնց թվում է եւ հերթափոխի պետ, փոխգնդապետ Խաչիկը, առաջիկայում այլ պաշտոնատար անձանց եւս մեղադ­րանք կառաջադրվի:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ