27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անուն ասեք. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարա­պետյանը երեկ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, Եւ ով ինչ ուզում է` կարող է ներկրել: Նա նաեւ բերել է օրինակ, թե ապրանքներից մեկի մասին աս­վում էր, որ առկա է մենաշնորհ, սակայն այսօր այդ ապրանքից ներկրող այլ գործարար եւս կա: Հավանաբար, Կարեն Կարապե­տյանը նկատի ունի բանանը, որի վերաբերյալ մի քանի շաբաթ առաջ հայտարարություն էր տարածել Պետական եկա­մուտների կոմիտեն: Այդ հայտա­րարության մեջ ասվում էր, թե ինչ-որ գործարար ցանկացել է բանան ներկրել, սակայն ան­հայտ անձինք փորձել են խոչընդոտել, ինչից հետո ՊԵԿ-ը միջատել է եւ հնարավորություն տվել, ապահովել է, որ գործարարն անի իր գործը:

Ողջույնի արժանի օրինակ է, իհարկե, սակայն այդ դեպքում գուցե պետք է գործարարներին ասել, որ եթե նրանք որեւէ բան ներկրելու փորձ անեն, եթե նման բան անցնի իրենց մտքով, ապա լավ կլինի` նախապես զանգա­հարեն ՊԵԿ եւ օգնություն խնդրեն, որովհետեւ հետո ար­դեն, երբ ապրանքը հաւնի Հայաստանի սահմանը, կարող է շատ ուշ լինել: Ավելին, չի բա­ցառվում, որ կարող է ուշ լինել նույնիսկ մինչեւ ապրանքը Հայաստանի սահմանը հատելը: Մյուս կողմից, իհարկե, հարց է առաջանում, թե ինչ կարող է անել իշխանությունը, ինչ պետք է անի, որ վերջապես հավաստի եւ համոզիչ լինի այն, որ Հայաստանում չկա մենաշնորհ, եւ բոլորն ագատ կարող են ներկրել` ինչ ու­զում են:

Ի վերջո, մարդիկ շատ պարզ, հայերեն հայտարարում են, թե գնացեք եւ ազատ ներկրեք, իսկ եթե որեւէ մեկը խոչըն­դոտի, ապա զանգահարեք մեզ: Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ մարդիկ չեն հավատում: Չեն հավատում, որովհետեւ, օրի­նակ, այդ մարդիկ տեսել են, որ ձայաստանում եղել է հուլիսի 29- ի Սարի թաղ, որտեղ քաղաքա­ցիական հագուստով ինչ-որ խաժամուժ հարձակվել է լրագ­րողների եւ քաղաքացիների վրա, սարսափելի ծեծի ենթար­կել, բռնություն կիրառել, կա այդ ամենի լուսանկարների, տե­սագրությունների ապացուցողական բազան` թե ովքեր են եղել այդ մարդիկ, ում թիկնա­պահները եւ այլն, սակայն չկան պատասխանատվության ենթարկվածներ, պատժվածներ: Մարդիկ շատ անգամ են տե­սել, թե ինչքանով են Հայաստա­նում տարբերվում իշխանության առաջին դեմքից մինչեւ վերջինը արվող հայտարարություններն ու իրականությունը, խոսքն ու  գործը:

Մարդիկ տեսել են եւ տեսնում են, հետեւաբար, նրանք ոչ միայն իրավունք ունեն չհավատալու եւ չվստահելու, այլ երեւի թե իրավունք չունեն հավատալու եւ վստահելու, քանի դեռ խնդիրների լուծմանն ուղղ­ված իշխանության քայլերը ոչ միայն լիարժեք չեն, այլեւ չեն են­թադրում ամենապարզ ու սկզբնական գործողությունը անուն առ անուն բացահայտել մարդկանց, ովքեր մենաշնորհ ունեն, եւ առավել եւս ովքեր խո­չընդոտել են որեւէ մեկին:

Խնդիրն պյս դեպքում բացար­ձակապես կուլակաթափությունը չէ, որեւէ մեկին բռնելն ու բանտարկելը չէ, այլ ընդամենը վստահության մթնոլորտի` հնարավորինս հաստատուն երաշ­խիքային միջավայր ձեւավորելը:

Իսկ դրա համար, որպեսզի մար­դիկ հավատան, համոզվեն, որ իրավիճակ է փոխվել, փոխվել են խաղի կանոններ, պետք է ընդա­մենը անվանապես նշել նրանց, ովքեր գործել են խաղի կանոն­ների խախտումով, թվարկել նրանց, ում պատկանել են չգրված մենաշնորհները: Միայն այդպես մարդիկ կհավատան, որ բան է փոխվել, որովհետեւ մենաշնորհատերերը այդպես կհայտնվեն հանրային վերահս­կողության տակ եւ կաշկանդ­ված կլինեն հասարակության հայացքով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ