26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգում են. Ժողովուրդ

Տեւական ժամանակ է, ինչ փոքր ու միջին ձեռներեցներից օրաթերթը ահազանգեր է ստանում, որ բեռնափոխադրող «կարգոները» չեն գործում, եւ իրենք լուրջ դժվարություններ ունեն ներկրման հար­ցում: Այս խնդիրը առաջացավ ՊԵԿ նախագահի փոփոխության արդյունքում, երբ Վարդան Հարությունյանը սահմանեց «խաղի նոր կանոններ»: «ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ի լրատվականից փորձեց պարզել` ինչո՞ւ չեն գործում «կարգոները»:

«Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նախկինում բեռնափոխադրողների մի­ջոցով էին իրականացնում ներմուծումը, այժմ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բա­րեփոխումների շրջանակներում մաքսային պարզեցված ընթացակարգերի շնորհիվ կարողանում են ինքնու­րույն ներմուծում իրականացնել, ինչը վերջիններիս հնարավորություն է ընձեռել գրանցվել որպես ինքնուրույն հարկ վճարող եւ հարկային դաշտում թափանցիկ գործունեություն իրականացնել:

Միայն վերջին շրջանում այդպիսի կազմակերպությունների թիվը հասել է շուրջ 125-ի: Իսկ առավել փոքր ներմուծողները, ինչպես նախկինում, շարունակում են ներկրումներն իրականացնել «կարգոների» միջոցով եւ հարկային բեռի տե­սանկյունից նրանց գործունեության մեջ որեւէ փոփոխություն չի եղել»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ