26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այլընտրանք չկա` թափով կրճատելու է. Հրապարակ

Նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նկատառումներ հայտնեց, որոնք ուշադրության արժանի են: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել եռամսյա աշխատանքի ընթացքում այժմ էլ է մտածում, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է, ինչպես իր նշանակման օրերին, երբ հայտարարեց Աժ ամբիոնից, թե պաշտոնավարումից հետո ստացած ինֆորմացիան իր կարծիքը որեւէ կերպ փոխել է` դեպի լավը կամ վատը:

Նա ասաց, որ նույնկերպ է մտածում, բայց վիճակը շտկելու ճանապարհները տեսնում է: Ինչ վերաբերում է այս ընթացքում «բացահայտումներին», ապա ասաց, որ եղել են «սյուրպրիզներ եւ ոչ սյուրպրիզներ», մասնավորապես ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների քանակը, դրանց ուռճացված աշխատակազմերը զարմացրել են նրան: Սրանից բխող հարցին էլ, թե կրճատումները շարունակվելու են, զայրացած արձագանքեց` ոչ արդյունավետ աշխատող ապարատը պետք է օպտիմալացնել:

Երբ խմբագիրներն առարկեցին, թե մարդկանց պետք է աշխատանք առաջարկել այլընտրանք, ասաց, որ անգամ եթե առաջարկներ չունեն, դա չի նշանակում, թե պետք է հանդուրժեն, որ իրեն չարդարացրած, ուռճացված ապարատը մնա: Մի կողմից, անշուշտ, իրավացի է կառավարության ղեկավարը` օպտիմալ կառավարման տարրական պահանջներից մեկն ավելորդ աշխատողներ չպահելն է, բյուջեի վրա բեռ չավելացնելը: Բայց ինչ անեն այդ մարդիկ, որոնք, պետական ծառայողի կարգավիճակը կորցնելով, միանգամից վերածվում են գործազուրկների եւ հայտնվում փողոցում: Այո, պետական ծառայությունը սոցիալական խնդիրների լուծման միջոց չէ: Եվ այստեղ է, որ հառնում է դրսից ներդրումներ բերելու. նոր աշխատատեղեր ստեղծելու ստեղծելու հրամայականը:

Բայց պարզվում է, ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման ռեալ ծրագիր 2017ի համար կառավարությունը չունի:

Օրվա մյուս հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ