28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տեր-Պետրոսյանի հույսը Սերժ Սարգսյանն է. Ժամանակ

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագու­մարը, որի ժամանակ կու­սակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանու­թյան հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամությւսն մասին: Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավե­լի մշուշոտ են: Տեր-Պետրո­սյանը հույս ունի` արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իր աջակ­ցության կարիքը մշտապես զգալու է, ուստի […]

Մի արա, Ավետ. Հրապարակ

Արդեն հասել ենք այնտեղ, որ Երեւանի պետական հա­մալսարանում «Խոսքը որպես հաջողության գրավական» թեմայով դասընթաց է անցկացնելու Ավետ Բարսեղյանը: Սա մայր բուհի վերջն է, այլ կերպ չես ասի: Բայց մյուս կողմից էլ օրինաչափ երեւույթ է կարծես: Եթե Հ 1-ում Հայկոն է ճաշակ զարգացնում, ապա ինչով է Ավետ Բարսեղյանը պակաս Հայկոյից կամ ԵՊՀ-ն Հ1-ից: Այսուհանդերձ` ավելի լավ […]

Քրեական գործ է հարուցվել «երկրի ամենալուրջ կազմակերպության» դեմ. Առավոտ

Օրերս Վերահսկիչ պալատը «Ձեռնարկությունների ին­կուբատոր» հիմնադրամում կատարված ուսումնասիրության եզրակացությունն է հրապարակել, արդյունքներն ուղարկվել են դատախազություն, քրեական գործ է հարուցված: Նշենք, որ ՎՊ-ն մի շարք խախ­տումներ է հայտնաբերել: «Ձեռնարկությունների ինկուբա­տոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց, որ առարկություններ են ներկա­յացրել Վերահսկիչ պալատի բո­լոր մեղադրանքներին եւ չեն էլ ստորագրել ՎՊ-ի` հիմնադրամին ներկայացրած եզրակացություն­ների տակ: […]

Սերժ Սարգսյանը մտահոգված է. Ժողովուրդ

Աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը սահմանագոտի կատա­րած ատելություններից եւ խորհրդակցու­թյուններից հետո` նախօրեին, Ստեփանակերտում հանդիպել է Հայաստանի եւ Արցախի մշակութային գործիչներին: Զինվորական համազգեստով մտավորականների հետ հան­դիպմանը մասնակցող Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Պատասխանելով Երեւանի տիկինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հար­ցին, թե ինչու է հենց այս օրերին որոշել այցե­լել Ղարաբաղ Ս. Սարգսյանը պատասխանել է. […]

Աղմուկ է հասունանում. Ժողովուրդ

33 ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ սեփւսկան դիմումի համաձայն լքել էր ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը նախընտրելով «Տաթեւի ճոպանուղում» անվտանգության պետի պաշտոնը: Դիմում գրելու ժամանակ ոս­տիկանը հայտարարել էր, թե համակարգում կոպեկներ է […]

Նոր վերադասավորումներ. Հրապարակ

ՀՀԿ-ն պատրաստվում է խորհր­դի նիստի, որի ժամանակ կարեւոր խնդիրներ են լուծվելու` նշանակվելու են ՀՀԿ նախագա­հի տեղակալները եւ ոչ միայն: Թերթի տեղեկություններով, փոփո­խություններ Են սպասվում խորհրդի կազմում: Խորհրդարանական ընտրություններին ընդա­ռաջ վերադասավորումներ են տեղի ունենալու: Խորհրդի կազմի փոփոխությունները ցույց կտան, թե ովքեր ակտիվ կլինեն առաջիկա գործընթաց­ներում, ովքեր դուրս կմղվեն թիմից: Նոր խորհր­դում կընդգրկվեն ՀՀԿ մկրտությունը վերջերս ստացած […]

Ալիեւը պատրաստվում է. Հայկական Ժամանակ

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս է վերադարձել Արցախից, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նկատել է, որ հակառակորդն իսկապես ակտիվ է եւ այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում: «Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ: Այս ամենն ինքնին նոր լարվածության է ստեղծում: Երբ բացակայում են բանակցությունները ավ­տոմատ […]

Դրամը տեմպով արժեզրկվում է. Հայկական Ժամանակ

Մեր ֆինանսական շուկա­յում վերջին օրերին նկատ­վում է դրամի արժեզրկ­ման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում ան­ցած տարիներին ձեւավորված տրամաբանության մեջ: Ըստ այդ տրամաբա­նության’ հիմա դրամը պետք է արժեվորվեր: Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխար­ժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր: Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը […]

Պարտքը խեղդում է. Հայկական ժամանակ

«Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը և ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլևս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու։ Խնդիրն այն Է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար։ 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) […]

Արտառոց քրեական գործ` կապված հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից մեկի հետ. Ժողովուրդ

2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարան Է մտել արտառոց մի քրեական գործ։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում։ Եվ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել Է, թե կարող Է օգնել, որպեսզի Էդուարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի