26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարտքը խեղդում է. Հայկական ժամանակ

«Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը և ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլևս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու։

Խնդիրն այն Է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար։ 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) պետք Է կազմի 5 միլիարդ 895 միլիոն դոլար։ Եթե այս կանխատեսումը իրականանա, ապա պետական պարտքը կկազմի 2016 թվականի ՀՆԱ-ի մոտ 59 տոկոսը։ Սակայն դա հիմա համարվում Է չափազանց լավատեսական կանխատեսում, հաշվի առնելով տնտեսական ցուցանիշների գահավիժումը և պետական պարտքի կուտակման ինտենսիվությունը։ Բացառված չէ, որ հաջորդ տարի կառավարությունը բյուջեով չնախատեսված լրացուցիչ պարտքեր ներգրավելու հնարավորություն ստանալու նպատակով նախաձեռնի փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին. ՀՀ օրենքում և վերը նշված 60 տոկոսի շեմը բարձրացնի։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ