26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել «երկրի ամենալուրջ կազմակերպության» դեմ. Առավոտ

Օրերս Վերահսկիչ պալատը «Ձեռնարկությունների ին­կուբատոր» հիմնադրամում կատարված ուսումնասիրության եզրակացությունն է հրապարակել, արդյունքներն ուղարկվել են դատախազություն, քրեական գործ է հարուցված:

Նշենք, որ ՎՊ-ն մի շարք խախ­տումներ է հայտնաբերել: «Ձեռնարկությունների ինկուբա­տոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց, որ առարկություններ են ներկա­յացրել Վերահսկիչ պալատի բո­լոր մեղադրանքներին եւ չեն էլ ստորագրել ՎՊ-ի` հիմնադրամին ներկայացրած եզրակացություն­ների տակ:

Ըստ ՎՊ-ի «Հիմնադրամի հո­գաբարձուների խորհուրդը հավա­նություն է տվել հիմնադրամի 50% բաժնային մասնակցու­թյամբ նոր` «Սորսիո» ՓԲ ընկե­րության ստեղծմանը եւ լիազորել է հիմնադրամի տնօրենին, որպես հիմնադրամի ներկայացուցիչ, կն­քել ընկերության հիմնադիր պայ­մանագիր ընկերության մյուս 50 % ֊ի բաժնետեր Հովհաննես Ավոյանի հետ: Նշված որոշումը հակասում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջին, քանի որ Հովհաննես Ավոյանը հիմնադրամի մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի ան­դամ է: Հիմնադրամի բաժնեմա­սերի իրական [շուկայական] ար­ժեքների գնահատում չի կատարվել: Հիմնադրամի բաժնեմասերն օտարվել են առանց խորհրդի համապատասխան որոշումների»:

Այս առնչությամբ պարոն Ենգիբարյանն ասաց. «երբ Համաշ­խարհային բանկի ծրագիրը եղավ, պետք էր 3 փորձնական ծրագիր, որպեսզի տրամադրվեր դրամաշնորհ, այսինքն պետք է ցույց տայինք, որ Հայաստանում կարող ենք ստեղծել հաջողակ տեղեկատվական տեխնոլոգիա­ների կազմակերպություններ:

Այ­սինքն` պետության կողմից Հա­մաշխարհային բանկի միջոցնե­րով նախատեսված դրամաշնորհ էր, որը պետք է տրվի կազմակեր­պություններին, որոնցից մեկը «Սորսիոն» էր: Քանի որ դա դրա­մաշնորհ էր, եւ այդպես էլ մնաց, եւ քանի որ ո՚չ պետությունը եւ ո՚չ էլ Համաշխարհային բանկը պատրաստ չէին որեւէ ռիսկ վերցնել եւ բաժնեմաս ձեռք բերել, ապա մենք, որպեսզի փորձարկենք, թե ինչպես պետք է աշ­խատի բաժնեմասային ներդրու­մը, ռիսկը մեզ վրա վերցրինք ու բաժնեմասային ներդրում կատա­րեցինք: Մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել լավագույն կազմակեր­պություններից մեկը, ոչ միայն գումար վերադարձնել, այլեւ հա­վելավճար էլ եղավ: Փաստերը չեն համադրում, կամայական եզրակացություն են անում»: Բազրատ Ենգիբարյանը նշեց, որ Վերահսկիչ պալատն ոաում­նասիրության համար ընտրել է .հիմնադրամի այնպիսի ծրագրե­րը, որոնք հաջողված են եւ թե­րություններ չունեն.

«Մի կարեւոր բան կա դրանք ոչ պետական միջոցներ են, այսինքն պետա­կան շահի պաշտպանության տեսանկյունից անդրադառնալը ոչ պետական միջոցներին նաեւ ներդրողների մոտ է հարց առաջացնում` վաղը կարող է մասնա­վորի մոտ հայտնվի քննչականը»:

Արդյոք ՎՊ-ն եզրակացությունը քննարկել է հիմնադրամի հետ. սովորաբար ՎՊ-ն իրավապահ մարմիններին գործն ուղարկելուց առաջ եզրակացությունը քննար­կում է մեղադրվողի հետ, ընդ որում ՎՊ-ն հատուկենտ գործեր է ուղարկում դատախազություն, մտահոգիչ չէ՞, որ գերակա ճյուղ համարվող ոլորտի ընկերությունը հարվածի տակ են դնում:

Բացի այս`  վարչապետը ՏՏ ոլորտից «աշխարհ շուռ տվող» ծրագրեր է պահանջել, պետական կառույցի նման գործելաոճը թեւաթափ չի՞ անի` մեր այս հարցերին ի պա­տասխան պարոն Ենգիբարյանն ասաց. «Մենք շահառու չենք պե­տական միջոցների, մենք բաց ենք, դեմ չենք ստուգումներին: Մենք ակնկալում էինք, որ քննար­կում կլինի, ինչը տեղի չունե­ցավ»: Ինչ վերաբերում է «աշ­խարհ շուռ տվող» ծրագրերին, ապա Ենգիբարյանն ասաց, որ Գյումրու տեխնոպարկն արդեն այդ ծրագրերից է:

«երկրի ամենալուրջ կազմակեր­պությանը ուզում են վնաս տալ, ապագա ստեղծող ընկերության հետ գործ ունեն, եւ իրավական հարցերով փորձել վարկաբեկել’ ճիշտ չէ»,- ասաց պարոն Ենգի­բարյանը` ՎՊ-ի գործելաոճին անդրադառնալով:

Հիմնադրամի ներկայացուցիչնե­րը վստահեցրին` ամեն ինչ արել են օրենքի սահմաններում եւ որեւէ օրենք չեն խախտել:

Եթե իրավապահ մարմինները պարզեն, որ օրենք չի խախտվել, ապա, ինչպես պարոն Ենգիբար­յանն ասաց, չի բացառվում, որ իրենք դիմեն դատարան: Հիմնադրամի իրավաբան Արամ Խաչատրյանի խոսքերով էլ` «Քրե­ական գործ է հարուցված, սա­կայն որեւիցե դատավարական կարգավիճակով ներգրավված չէ որեւէ անձ: Թե կոնկրետ ո՞ր դր­վագով է հարուցված քրեական գործը՝ նույնպես հայտնի չէ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ