28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սպիտակի դաժան սպանության հետքերով. Ժոովուրդ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հան­րապետությունը: Ըստ նախնական վար­կածի մայրը սեփական ձեռքերով խեղ­դամահ է արել երկու մանկահաս երե­խաներին` 5 եւ 7-ամյա դուստրերին, սպա կախվելու միջոցով ինքնասպան եղել: Ոստիկանությունում քաղաքացու ինք­նասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին […]

Դժգոհ է. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպվ ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարնային գողությունները բացահայտելիս անգործություն դրսեւորելու մեջ: Կոմիտեի պաշտոնաան հաղորդագրության մեջ նշված է, որ  ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն 2015 թվականին ՀՀ-ում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 1509-ը, այսինքն `36,6 տոկոսը: Ընդ որում, բացահայտումն անհամեմատ ավելի ցածր է Երեւանում, եթե մարզերում բացահայտումը […]

«Ինչ անակնկալ եղավ ընձի». Հայկական Ժամանակ

Գյումրու 221, 223,228, 233 տնակային թաղամասերի բնա­կիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավան­ներում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծաոուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնա­կան հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշար­ժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը: Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասել են, […]

Վտանգավոր բացահայտում. Ժամանակ

Տեր-Պետրոսյանը որեւէ նոր բան չասաց, եւ թվում է, որ նրա ելույթը չպետք է արժանանար մեծ ուշադրության: Եվ թերեւս այսպես էլ կլիներ, եթե եղած չլիներ ապրիլյան պատերազմը, որը շատ պարզ կերպով ի ցույց դրեց, թե ում հետ գործ ունի Հայաստանը թե`ի դեմս Ադրբեջանի, թե` ի դեմս «ռազմաքաղաքական դաշնակից» համարվող Ռուսաստանի: Եվ այդ պատե­րազմի իրողության պայմաններում, դրանից […]

Անհանգստացած են. Հրապարակ

Քաղաքական ուժերը դեռ խորհրդարանական ընտրու­թյունները «հորով-մորով» չարած` անհանգստացած են Երեւանի քա­ղաքապետի ընտրություններով, որը տեղի կունենա մայիսին: Շրջանառվում են մի շարք թեկնածություններ, իսկ ամենաինտրիգայինը ՀՀԿ-ի թեկնածուի հարցն է: Եթե մինչեւ հիմա տեսակետ կար, որ «միակն ու եզակին» Տարոն Մարգարյանն է, ապա պարզվում է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք կցանկանային ասել` «Տարոն ջան, դու միակ սիրունը չես, […]

Վերջնական. Հրապարակ

«Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին, քանի որ հակված են միա­սին հանդես գալ: Նրանք ուզում են, որ կայանա լայն ֆորմատի դաշինք, որտեղ ներկայացված կլինի նաեւ ՀԱԿ-ը, որի հետ շատերը ճանապարհ են անցել դեռ 2008-ից: Այս պահին ամենահավանականը Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» եւ «Համախմ­բում» կուսակցություններն են, որոնց հետ հակված է համագործակցել Սեյրան Օհանյանը: ՀԱԿ-ի` […]

Վազգեն Մանուկյանը որոշել է. Ժամանակ

«ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն չի մասնակցելու 2017թ, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մեր որոշումով՝ չենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց շատ ուշադիր հետևելու ենք։ Չեմ բացառում, որ դեկտեմբերի 28– ին ունենանք հանդիպում, որտեղ վարչության անդամները կլինեն, կարող են տարբեր կարծիքներ հնչել, բայց մինչեւ հիմա մեր որոշումը եղել է՝ այս ընտրություններին չմասնակցել»,– «Ժամանակին»–ին ասել է […]

Տեղ չկա. Փաստ

ՀՀԿ–ն իր գործարար «հրետանին» սկսել է աշխատեցնել ձայներ բերելու վեհ գործի համար, սակայն որոշ գործարարներ կհայտնվեն այս գործընթացի լուսանցքում: Պարզվում է` թեկնածուների առատության պատճառով որոշ կարկառուն հանրապետականներ դուրս են մնալու ընտրապայքարից: «Փաստ»-ի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին չեն խրախուսում առաջադրել իր թեկնածությունը Կենտրոնն ընդգրկող ընտրատարածքում, որտեղից ինքը պատգամավոր է ընտրվել: Տեղ չկա: Առավել կարկառուն […]

Ի՞նչ կասի Տեր-Պետրոսյանը. Ժամանակ

«Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր– Պետրոսյանի ելույթը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձևակերպումներից և սուր հռետորաբանությունից։ Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։ Հայտնի է նաև ՀԱԿ ցուցակի […]

Անհույս է . Ժողովուրդ

«Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում: Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Որեւէ կուսակցություն այլեւս չի համաձայնել միավորվել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում՝ ՕԵԿ, հիմա` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի