27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վտանգավոր բացահայտում. Ժամանակ

Տեր-Պետրոսյանը որեւէ նոր բան չասաց, եւ թվում է, որ նրա ելույթը չպետք է արժանանար մեծ ուշադրության: Եվ թերեւս այսպես էլ կլիներ, եթե եղած չլիներ ապրիլյան պատերազմը, որը շատ պարզ կերպով ի ցույց դրեց, թե ում հետ գործ ունի Հայաստանը թե`ի դեմս Ադրբեջանի, թե` ի դեմս «ռազմաքաղաքական դաշնակից» համարվող Ռուսաստանի: Եվ այդ պատե­րազմի իրողության պայմաններում, դրանից ընդամենը մի քա­նի ամիս անց 1997 թվականի բանաձեւի կրկնությունը դառ­նում է իսկապես արտառոց եւ ոչ թե «ռեալ պոլիտիկի» դրսեւորում, ինչպես Տեր-Պետրոսյանը հաճախ փորձում է իմաստավո­րել իր մոտեցումները, այլ հակա­ռակը՝ իրականության զգացումի իսպառ կորստի վկայություն, իրապաշտության անկում:

Ընդ որում, առանձնապես խնդրահարույց է այն, որ այդ դիրքորոշմամբ հանդես եկողը Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահն է, թեեւ դա, իհարկե, այլեւս վաղուց առավե­լապես խորհրդանշականություն է եւ դադարել է էական ներքաղա­քական կամ ներազգային գործոն լինելուց: Ընդ որում, դա բնորոշ է թերեւս Հայաստանի նախագա­հական ինստիտուտին ընդհան­րապես, քանի որ թե առաջին, թե’ երկրորդ եւ թե’ Երրորդ նախա­գահները սկզբունքորեն հանդես են եկել նույն մոտեցմամբ, տվել են համաձայնություն նույն տրա­մաբանությանը: Դրա մասին են վկայում նաեւ թե’ Ռոբերտ Քոչարյանի, թե’ Սերժ Սարգսյանի բազմաթիվ հայտարարություն­ները, մադրիդյան սկզբունքնե­րին եւ կազանյան պլաններին տված համաձայնությունները: Տեր-ՊԵտրոսյանն ընդամենը համարձակվում է հանդես գալ ու­ղիղ, բաց տեքստով ձեւակերպելով իր մոտեցումն իբրեւ քաղա­քական դիրքորոշում՝ իշխանա­կան «շուստրիության» փոխարեն: Այդքանը:

Այժմ էլ Տեր-Պետրոսյանը այդ դիրքորոշումը փորձում է դարձնել ՀԱԿ նախընտրական «մեխը», Ներկայացնել հայտ այդ փաթեթավորումով, որն ուղրխած է թե’ Սերժ Սարգսյանին՝ որպես առա­ջարկ, եւ թե’ Ռուսաստանին, քա­նի որ Տեր-Պետրոսյանն ակնհայ­տորեն իր լոյալությունը եւ պատ­րաստականությունն է հայտնում Ռուսաստանի «պլաններին», որ­տեղ Հայաստանի շահ ըստ էու­թյան գոյություն չունի:

Ողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ պլաններին համաձայնու­թյուն է տվել նաեւ Սերժ Սարգսյանը: Նա խոստովանել է այդ մասին եւ’ ապրիլի 23-ին «Բլումբերգ»-ին տված հարցազրույ­ցում, եւ նոյեմբերին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Մինչդեռ որպես Ռուսաստանին ուղղված մեսիջ Տեր-Պետրոսյանի ելույթը արժեք ձեռք կբերի այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը դիմադրում է Ռուսաստանի «պլաններին»: Ուրեմն ինչ է ստացվում՝ կա՞ այդ դիմադրությունը, թե՞ Լեւոն Տեր-Պետրո­սյանն ուղղակի փորձում է օգնու­թյան ձեռք մեկնել Ռուսաստանին եւ Սերժ Սարգսյանին՝ ռուսական կարգավորման «պլանները» իրականություն դարձնելու եւ այդպիսով Հայաստանի անվ­տանգությանը «անշրջելի» հար­ված հասցնելու համար:

Այդ հարցադրման ինդիկատոր կարող է լինել Տեր-Պետրոսյանի ելույթին իշխանության արձա­գանքը, որը, պետք է խոստովա­նել, առայժմ բավական զուսպ է, մեղմ, կարծես թե չկա հակադար­ձելու փութաջանություն: Իշխանությունը կամ մտածում է, կամ սպասում է Տեր-Պետրոսյանի ելույթին Ռուսաստանի արձա­գանքին, կամ իշխանությունը Ղարաբաղյան խնդրում չունի Տեր-Պետրոսյանի աջակցությւսն կարիքն ու բոլորովին ուշադրու­թյուն չի դարձրել նրա Ելույթին` չընդունելով խորհրդարանի ընտ­րության այն «դիսկուրսը», որի շուրջ առաջին Նախագահը առա­ջարկում է երրորդին պայմանավորվելնոր խորհրդարանում ՀԱԿ ներկայացվածության մասով:

Իրավիճակն ընդհանրապես Հայաստանի համար «մերկացնող» է եւ ինչ-որ իմաստով «ապրիլյան դասերը» նոր երանգով վեր հանող: Հերթական անգամ ակնառու է դառնում այն, թե Հա­յաստանի անկախության երկու տասնամյակի ընթացքում որքան ցածր նշաձողի վրա է եղել Ղարա­բաղյան հակամարտության քաղաքական բանաձեւումը Հայաս­տանի հասարակական-քաղաքական կյանքում: Այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է մի հար­ցի, որըեւ ըստ էության Հայաս­տանի պետականաշինության առանցքն է, որի վրա է կառուցվել պետականությունը, գցվել դրա հիմքը: Ոչ միայն ցածր, այլ նաեւ Հայաստանի անվտանգության եւ զարգացման խնդիրները աղավաղող նշաձող: Մինդեռ այդպիսի ցածր եւ աղավաղված նշաձողի առկայությունը Հայաստանի անվտանգության, պաշտպանվածության եւ «ապրիլյան դասե­րի» տեսանկյունից պակաս վտանգավոր չէ Հայաստանի հա­մար, քան, օրինակ, կառավար­ման ոլորտում համատարած կո­ռուպցիայի առկայությունը:

Այդ նշաձողի բարձրացումը Հայաստանում նույնքան ռազմավա­րական եւ կենսական խնդիր է, որքան կոռուպցիայի դեմ իրական պայքարը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ