27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դժգոհ է. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպվ ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարնային գողությունները բացահայտելիս անգործություն դրսեւորելու մեջ: Կոմիտեի պաշտոնաան հաղորդագրության մեջ նշված է, որ  ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն 2015 թվականին ՀՀ-ում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 1509-ը, այսինքն `36,6 տոկոսը: Ընդ որում, բացահայտումն անհամեմատ ավելի ցածր է Երեւանում, եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երեւանում 28,1 տոկոս»:

Աղվան Հովսեփյանը դժգոհել է. «Որպես նախաքննական մարմին`պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը: Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է: Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»: Նա մտահոգիչ է  գնահատել նաեւ գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները: «2015 թվականին գրանցված գողությունների հետեւանքով միայն ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել 11.066.780.516 դրամ, որից վերականգնվել է մոտ 88 մլն  դրամը, ինչը կազմում 18,5 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում:

Օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան` վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» քննչական կոմիտեի վրա. «Այդ կառույցի ղեկավարն իր կառույցից է խոսել: Ոստիկանությունը տարին ամփոփելիս կանդրադառնա իր աշխատանքներին»:

Մնում է սպասել արդյունքներին` հույս ունենալով, որ հասարակության մեջ եղած կարծրատիպը, թե բնակարանային գողությունները կատարվում են «թաղայինների հետ համագործակցության արդյունքում», իրականությանը չեն համապատասխանում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ