28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-ին անդամակցելու կարիք չի տեսնում. Ժողովուրդ

Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որեւէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին: Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ […]

Հանրապետականները դժգոհ են. Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ դժգոհություն է հասունանում Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցը ղեկավարող նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի նկատմամբ, ով երկրորդ պլան մղելով ՀՀԿ անդամներին՝ կուսակցության մարզային ռեյտինգային ցուցակները համալրել է անկուսակցական փողատերերով: Կուսակցականները բողոքում են, որ տարիներ շարունակ իրենք են քրտինք թափել՝ ձայներ բերելու համար, սակայն այժմ ռեյտինգային ցուցակներում հայտնվում են Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Սարգիս Սահակյանի […]

«Կարմիր գծերի» պետականացումից հետո վճարը պետք է կտրուկ նվազի. ժամանակ

Նախօրեին Երեւանի ավագանու նիստի ժամա­նակ «Փարքինգ Սիթի Սեր­վիս» եւ «Լոկատոր» ընկերությունների բաժնետոմսերն ամբողջությամբ անցան հա­մայնքային կառույցներին ու մասնավորի փոխարեն` կա­ռույցները դարձան պետա­կան: Այս ամենին զուգահեռ շա­րունակվում են արդիական մնալ կարմիր գծերից ու տե­սախցիկներից առկա բողոքները: «ժամանակ»-ը «Վարոր­դի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանից հե­տաքրքրվեց, թե ընկերու­թյունների մասնավորեցումը ինչ կտա, ինչ կփոխի ներկա վիճակում: Մեր զրուցակցի խոսքերովնախ […]

Մենեջեր-վարչապետին կհետաքրքրի՞. Առավոտ

Հաշմանդամ օդաչուները մոտ 10 տարի է` բողոքի ցույցեր են անում կառավարութւան շենքի առջեւ, այդ ընթացքում վարչապետներ են փոխվում, սակայն իրենց կյանքը չի փոխվում, միայն շարքերն են նոսրանում: Տարեց ցուցարարները երեկ էլ- 10 աստիճան ցրտից չընկրկելով կրկին բողոքի ակցիա էին անում, ասում էին`  «Ուզածներս ի՞նչ է որ` վերականգնել մեր խախտված իրավունքները»: Բայց դե, մենեջեր-վարչապետին այդ իրավունքների […]

Սուտ մատնության գործով լրագրողին ազատարզրկվեց. Առավոտ

Կենտրոն եւ Նորբ-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը դեկ­տեմբերի 13-ին հրապարակեց Մարտուն Շուշանյանի եւ Արմենուհի` Արիանա Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Սուտ մատնության համար մեկ տարով ազատազրկ­վեց Մ. Շուշանյանը, որը պայմանական չի կիրառվի, իսկ դրդելու համար մեղադրվող «Նյուզ. պրեսս.ամ» կայքի եւ «Անդ­րադարձ» մամուլի ակումբի հիմ­նադիր Արմենուհի Հովսեփյանը դատապարտվեց մեկ տարի ժամկետով […]

Փրկվիր` ով կարող է. Ժամանակ

Սերժ Սարգսյանը նախօրե­ին ւմմանորյա ավանդական ընդունելություն է կազմակեր­պել գործարար համայնքի հա­մար, որի ընթացքում Սարգսյանի հղած գլխավոր ուղերձը երեւի թե եղել է այն, որ գործարարները պետք է իրենք գտնեն Հայաստանի ծանր տնտեսական կացությունից դուրս գալու ելքեր: Իհարկե Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր կառավարությունը լավ զրուցակից կլինի եւ նաեւ լավ ծառայություններ կմատուցի, սակայն հիմնական մեսիջներն ուղղվծ […]

Ծառուկյանը փոշմանում է. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի՝ քա­ղաքականու­թյուն վերա­դառնալու հա­վանականու­թյունն ավելի ու ավելի մշուշոտ է դառնում: Հայտարարություն այդ մասին գու­ցե այս տարի այլեւս չհնչի: Կի­րակի` դեկտեմբերի 25-ին, Ծառուկյանը հրավիրել է տարե­մուտին նվիրված ամենամյա միջոցառում-քեֆը, որտեղ քա­ղաքական հարցեր ընդհան­րապես չեն արծարծվում: Դեկ­տեմբերի 27-ին էլ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմի­տեն տարին է ամփոփելու ամանորյա հանդիսությամբ, որին հրավիրված են եւ, ըստ ամենայնի, կմասնակցեն ոչ […]

Սեյրան Օհանյանի տարօրինակ հայտնությունը. Հայկական Ժամանակ

Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջ օրակարգը համակարգվե­լու է Ոոբերտ Քոչարյանի կողմից: Օհանյանն, ըստ այդմ, լինելու է պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի առանցքը: Նշվում էր Վարդան Օսկանյանի անունը «Համախմբում» կուսակցությու­նով, Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գասպարի Սարգսյանի անուննե­րը: Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ եւ չի բացառվում, որ Օհանյան-Դալլաքյան-Օսկանյան ուժերով վերկուսակցական մի մարմին ստեղծվի, որի նախագահ կընտրվի […]

Այդ ինչ պոռնկական հարցադրում է հողերի մասով. Ժամանակ

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995), 1993թ. պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ժամանակ-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ նվիրված Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: -Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ընդհանուր առմամբ: – Ես լսել եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: Նրան շատ լավ ընդունեցին, ծափահարեցին, նա խելոք բաներ էր ասում, իհարկե, բայց նա […]

«Կարմիր քարտ». Ժողովուրդ

Հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց, թե համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ: ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «աշխատանքային-դաստիարակչական» մի քանի խորհրդակցություն է նա անցկացրել համակարգում, որի ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, դիմելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի