28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պետոյանը «Գայի» պետի պաշտոնն է ուզում.Հրապարակ

«Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արեւով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար: ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան […]

«Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար խանգարել». Հրապարակ

«Չնայած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ, Կ. Կարապետյանը վերջինիս ասել է․ «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել», այնուհանդերձ, Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրվել էր նաեւ […]

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե Գագոն չեկավ, ինքը հրաժարական է տալու.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ամանորի առիթով ԲՀԿ «գալա» հավաքին փոխադարձ ռեւերանսներից, կենացասացություններից հետո Աբրահամ Մանուկյանի թեւը` Շշի Մելոն, Կարամելի Հարութը եւ մնացյալք, խիստ հստակ հասկացրել են ԲՀԿ ղեկավարությանը` Նաիրա Զոհրաբյանին, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, իրենք ԲՀԿ-ից դուրս են գալու եւ ՀՀԿ «քվոտայով»` ռեյտինգայինով են մասնակցելու ընտրություններին. Աբոն` Շենգավիթ-Մալաթիա «օկրուգում», Մելոն` Կոտայքում: Իր հերթին Նաիրա Զոհրաբյանն […]

Միհրան Պողոսյանի քեռու որդին ցանկանում է պատգամավոր դառնալ. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Իրավունքը» նախորդ տարի գրել էր, որ Չարենցավանի բնակիչ, ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ Վահան Հարությունյանը, մեր տեղեկություններով, պատգամավոր դառնալու ախորժակ ունի: Ամանորին Չարենցավանում ապրող մի շաք սոցիալապես անապահովներին, ժողովրդական լեզվով ասած, եղ ու բրինձ են բաժանել, իսկ մանկապարտեզներին՝ ամանորյա տոպրակներ նվիրել: Իսկ ահա ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի համագումարում […]

Գուրգեն Արսենյանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպա՞ն. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը: «Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Գուրգեն Արսենյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: ԱԳՆ–ի մեր աղբյուրի տվյալներով, ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Որ Արսենյանը դեսպան է աշխատելու` դա հաստատ է: Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ–ում դեսպան նշանակվելուն, ապա […]

Ցանկանում է Արտակարգ իրավիճակների նախարար դառնալ․ Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար եւ փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, եւ այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, […]

Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս. Փաստ

«Փաստ»-ի տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին: Ի դեպ, ինքը եւս պատրաստվում է նույն ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալ: Սակայն այս տարածքում, ամենայն հավանականությամբ, շահերի բախում տեղի կունենա Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ: Բալասանյանը «պրիզնատ» չի […]

Եթե Ծառուկյանը չվերադառնա, կորած ենք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ շատերը ԲՀԿ-ում շունչները պահած սպասում են նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որից կախված է լինելու այս կուսակցությունում շատերի քաղաքական ապագան, կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, մեր տեղեկություններով, որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Երեւանի Կենտրոն համայնքից։ Ի դեպ, Փարավոնում Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խնջույքին, որին մասնակցել է ԲՀԿ ակտիվը, ներկաներից ոմանք […]

Դաշնակները խնդրանքով դիմել են Սերժ Սարգսյանին. Ժամանակ

ՀՅԴ վերնախավը Սերժ Սարգսյանից մի քանի ռեյտինգային տեղեր Է խնդրել սեփական թեկնածուներին առաջադրելու համար։ Բանն այն Է, որ ՀՅԴ-ն հանրապետության բոլոր մարզերում ներքին՝ կուսակցական հարցում Է պատվիրել իր վարկանշի վերաբերյալ, և խայտառակ պատկեր Է ստացվել։ Հենց այդ հարցումից հետո Էլ դաշնակցականները հասկացել են, որ իրենց հաղթելու շանսերը շատ փոքր են, ու դիմել են կոալիցիոն գործընկերոջը՝ […]

Պետրոս Ղազարյանին ներել են. Հրապարակ

«Շանթ» հեռուստաընկերության նախկին աշխատակիցները գրոհել են Ծառուկյանի «Կենտրոն» թիվին՝ հաղորդավարներ Նվեր Մնացականյանն ու Արթուր Կիրակոսյանը փորձաշրջան են անցնում, պատասխանը կլինի մինչև շաբաթվա վերջ, տնօրինությունը կորոշի, թե նրանցից որ մեկին է աշխատանքի ընդունում։ Նրանց ուժերը փորձել են լուրերի, վերլուծական հաղորդման շրջանակներում։ Արթուր Կիրակոսյանը մոտ մեկ ամիս է` այլևս «Երկիր մեդիա»–ում չի աշխատում, իսկ Նվեր Մնացականյանը դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի