16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե Գագոն չեկավ, ինքը հրաժարական է տալու.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ամանորի առիթով ԲՀԿ «գալա» հավաքին փոխադարձ ռեւերանսներից, կենացասացություններից հետո Աբրահամ Մանուկյանի թեւը` Շշի Մելոն, Կարամելի Հարութը եւ մնացյալք, խիստ հստակ հասկացրել են ԲՀԿ ղեկավարությանը` Նաիրա Զոհրաբյանին, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, իրենք ԲՀԿ-ից դուրս են գալու եւ ՀՀԿ «քվոտայով»` ռեյտինգայինով են մասնակցելու ընտրություններին. Աբոն` Շենգավիթ-Մալաթիա «օկրուգում», Մելոն` Կոտայքում:

Իր հերթին Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե Գագոն չեկավ, ինքը հրաժարական է տալու ԲՀԿ նախագահի պաշտոնից եւ միգուցե այլեւս չզբաղվի քաղաքականությամբ: Ի դեպ երեկ ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ռեյտինգայինով ինքը կառաջադրվի կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Շենգավիթ տարածքներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ