28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կհաջողի՞ արդյոք վարչապետը.Հրապարակ

«Համամասնական և ռեյտինգային ցուցակներից հետո ՀՀԿ կուլիսներում հաջորդ քննարկվող թեման Կարեն Կարապետյանի՝ 2018-ին հաջողելու դեպքում պառլամենտական երկրի վարչապետ դառնալու մասին հայտարարությունն է, որը նա ասաց իր ասուլիսում։ Կուլիսներում շշնջում են. «Նման հայտարարությունն Ագամիչի վրա պաշտոն նստեց»։ Խոսում են նաև այն մասին, որ կարող Է վեր հանվել այն թեզը, թե Կարեն Կարապետյանն իրավաբանորեն չի կարող 2017-ին […]

Ցայտնոտ. Հրապարակ

Հայաստանն զգուշորեն, վախվորած քայլերովու տագնապը սրտում գնում է դեպի պառլամենտական ընտրություններ: Մի կողմից մտա­վախությունները, որ այս ընտրակարգը, զուտ պրոցեսի առումով, շատ բարդ է լինելու եւ ընտրողների մի հսկա հատվածի համար անհաղ­թահարելի, մյուս կողմից անհանգս­տությունները, որ նոր Ընտրական օրենսգիրքն «անկտրել ձմերուկ է»` մեկ էլ տեսար խակ դուրս եկավ, հանգիստ չեն տալիս քաղաքական դաշտին: Շփոթի մեջ են […]

Ինչու է Կարեն Կարապետյանն ասում` ես չգիտեմ. Փաստ

Կարեն Կարապետյանը` հոգեբանի աչքերով -Տիկին Նալչաջյան, ձեզ մոտ ընդհանուր առմամբ ուրվագծվու՞մ է մեր վարչապետի հանրային կերպարը: ֊Որպես վարչապետի կերպար, նաև մարդ, ով իր ոճն ունի, Կարեն Կա­րապետյանը տարբեր­վում է մեր մյուս վարչապետներից: Լինում են ինտելեկտի տարբեր տե­սակներ: Նրա մոտ ար­տահայտված է պրագ­մատիկ ինտելեկտը: Նա կարողանում է առանց ավելորդաբանությունների, ցանկացած իրավիճակում դնել խնդիր, վարկածներ առաջ քաշել, […]

Խառնաշփոթ. Հրապարակ

Արմեն Երիցյանի մահից հետո արտակարգ իրավիճակների նախարարությունում տիրող խառ­նաշփոթի մասին մենք արդեն գրել ենք: Նախարարի բացակայությունը եւ նախարարի պաշտոնակատա­րի` Հայկարան Մխիթարյանի թուլությունն իրենց դե­րը խաղացել են, այստեղ վերականգնվել են մինչեւ Երիցյանի նախարար նշանակվելը տիրող բարքերը: Չնայած կա նախա­րարի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն փաստացի ղեկավարումն իր ձեռքն է վերցրել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի փրկարար ծառայության […]

Մտահոգ են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ քաղաքականու­թյուն վերադառնալու մասին: Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին: Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն եւ այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա: Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել, եւ իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասա­վորություն […]

Սամվել Բաբայանով. Ժամանակ

Գրեթե պատրաստ է «ընդ­դիմադիր» ուժի հավակնություն ունեցող եւս մի դաշինքի նախընտրական ցուցակի առաջին մի քանի համարը: Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայ­տարարի դաշինքի մասին: Դա­շինքի հիմնական պատասխա­նատուն եւ համակարգումը կա­տարում է Սամվել Բաբայանը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար օգտագոր­ծելով իր կապերը Հայաստանում, Ռուսաստանում եւ Արցա­խում` փորձում է հնարավորինս […]

Ընդդեմ Սամվել Ալեքսանյանի.Առավոտ

«Խոսակցություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում եւս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանուն»՝ հիմնական ձայներ բերողներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին: «Առավոտ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերում է […]

Թեժ մրցակցություն է սպասվում.Փաստ

«ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձեւավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ: Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:  «Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը […]

Նորատուսի գյուղապետը վախենում է վենդետայից.ՀԺ

«Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքը, այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը։ Մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են խիստ պահպանության տակ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ո՞վ է Սերժ Սարգսյանի համար հնարավոր վարչապետի թեկնածուն.Ժամանակ

«Սերժ Սարգսյանի համար ամենահարմար եւ հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների: Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ ցուցակը: Ըստ այդ ծրագրի, 2018թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի