26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու է Կարեն Կարապետյանն ասում` ես չգիտեմ. Փաստ

Կարեն Կարապետյանը` հոգեբանի աչքերով

-Տիկին Նալչաջյան, ձեզ մոտ ընդհանուր առմամբ ուրվագծվու՞մ է մեր վարչապետի հանրային կերպարը:

֊Որպես վարչապետի կերպար, նաև մարդ, ով իր ոճն ունի, Կարեն Կա­րապետյանը տարբեր­վում է մեր մյուս վարչապետներից: Լինում են ինտելեկտի տարբեր տե­սակներ: Նրա մոտ ար­տահայտված է պրագ­մատիկ ինտելեկտը: Նա կարողանում է առանց ավելորդաբանությունների, ցանկացած իրավիճակում դնել խնդիր, վարկածներ առաջ քաշել, թե տվյալ խնդիրը լուծման ինչպիսի հնարավորություններ ունի և գնալ դեպի դրանք:

Իհարկե, նրա` արտահայտված պրագմա­տիզմը, ինչպես նաև լակոնիզմը մեզ համար նորություն է: Նախկինում թե ինչպես են խնդիրները դրված եղել, ինչպես են լուծում­ներն առաջ քաշվել, եղել է քողարկված: Մենք դրանք չենք ընկալել: Իսկ ներկայում, թեկուզ փոքրիկ բեկորներից, որ տեսագրու­թյուններից երևում են, տեսնում ու հասկա­նում ենք դրանք:

Ի դեպ, նման մարդիկ սովորաբար առանձ­նապես խարիզմատիկ չեն լինում: Մեր վարչապետի պարագայում այդպես չէ: Նա նաև խարիզմատիկ լիդեր է: Բայց քանի որ մեր հասարակության մեջ պետական պաշտո­նյայի կերպարի նկատմամբ մշտապես եղել է լուրջ կասկածամտություն, և ցավոք սրտի դա հիմք ունեցել է, ինչպես ասում ևն` «տառապանքս փորձ ունի», ապա այն դրական ազդակները, որ հասարակությունը ստանում է վարչապետից, փխրուն լավատեսու­թյուն է ձևավորում նրա մոտ: Մարդիկ կար­ծես ինչ-որ արդյունքների են սպասում, թե­կուզ` ոչ այդքան շոշափելի: Եվ այդ սպասո­ղական լավատեսությունը դեռևս պահպան­վում է մարդկանց մոտ:

֊Երբ հարց են տալիս, վարչապետը եր­բեմն պատասխանում է` ես չգիտեմ, կամ` դեռևս չգիտեմ: Սա էլ է կարծես նոր բան:Դրա ազդեցությունն ինչպիսին է հա­սարակության մեջ:

֊Դա էլ է խոսում նրա գործնական, պրագ­մատիկ մտածողության մասին: Ես այսպես եմ բացատրում, նա ճանապարհ անցած և ինքնահաստատված մարդ է: Իսկ ինքնահաստատված մարդիկ չեն վախենում ասել ես չգիտեմ: Հակառակը` շատ տհաճ է, երբ ակնհայտորեն զգում ես, որ մարդը չգիտի հարցի պատասխանը, բայց սկսում է շրջանցել-խուսանավել ու իբր «պատասխանել»:

Այս դեպքում, երբ վարչապետին հարց է ուղղվում, ու նա ասում է, որ չգիտի, դա ավելի ազնիվ է, քան եթե խուսանավի ու պատաս­խանը լղոզի: Արդյունքում՜իբր թե պատաս­խանեց, բայց իրականում’չպատասխանեց: Դա ես դրականորեն եմ ընկալում և նոր ոճ եմ համարում մեր պետական կառավարման համակարգում: Մենք հավանաբար չենք ունեցել նման պաշտոնյաներ, որ ուղիղ նա­յում են մարդկանց աչքերին ու ասում են ես չգիտեմ: Դրա հպմար էլ է պետք համարձա­կություն: Այնքան խառը և այնքան բարդ է ամեն ինչ, որ հնարավոր է վարչապետն ինչ որ հարցի պատասխան դեռևս չունենա: Բայց եթե շատ հարցեր դրվեն նրա առաջ, ու ասի` ես չգիտեմ, ապա, անշուշտ, այնքան էլ դրական ֆոն չի ստեղծվի շուրջը:

-Վարչապետը նաև չի օգտագործում բարձրագոչ բառեր: Նրա խոսքն առավել պարզ է ու հասկանալի: Նույնիսկ խոսակ­ցական լեզվով է հաճախ արտահայտվում: Ակնհայտ է նաև, որ նա հռետոր չէ: Իսկ քա­ղաքական գործիչ և ոչ հռետոր, ինչպես համադրենք:

֊Անշուշտ հռետորական ձիրքը քաղաքա­կան գործչի կերպարին լրացուցիչ երանգ­ներ է տալիս, նրան ավելի ազդեցիկ է դարձ­նում: Բայց, նորից ասեմ, որ կան ինտելեկտի տարբեր տեսակներ: Նա խոսում է պարզ, ժո­ղովրդի լեզվով, և այդ փաստը դրական է ընկալվում մարդկանց կողմից: Նաև այն աշ­խատանքի պարագայում, որն ինքն է իրականացնում, սազում է և տեղին է նրա լակո­նիկ ու հասկանալի ոճը:

Ես բոլոր դեպքերում դա դրական եմ գնա­հատում: Ասեմ, որ ժողովուրդն էլ է սիրում, երբ իրեն հասկանալի լեզվով են խոսում իր հետ: Ըստ էության, վարչապետն ավելի շատ տնտեսական ոլորտի, քան քաղաքական ոլորտի գործիչ է:

-Ասել է թե` նա շահեկանորեն տարբեր­վում է դաշտում եղած մյուս գործիչներից:

֊Այո, տարբերվում է: Եվ նրան օգնում են խարիզմատիկ այն հատկանիշները, որ բնականից մարդն ունենում է: Նա կարծես հա­վատ է ներշնչում նաև: Առանձնապես ոչ իշխանությունների նվագն է նվագում, ոչ ընդդի­մադիր ճառեր է ասում: Մարդը զբաղված է իր գործով, և չի ուզում առանձնապես, որ իրեն քաղաքականությամբ և այլով խանգարեն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ