28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Առաջինի դափնին Բագրատյանին է զիջել. Փաստ

«Վերջին օրերի դաշինքային աժիոտաժից հետ չի մնում նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ յուր «Ազատություն» կուսակցությունով: Հայտնի դաշինքներից որևէ մեկում Բագրատյանը չի տեղավորվում. ամբիցիոզ պատգամավորը ընդդիմադիր դաշտում չի տեսնում մի ֆորմատ, որտեղ ինքը առաջին համարը չէ: Այժմ, կարծես թե, բաղձալի ֆորմատը գտնվել է, «Փաստի» տեղեկություններով առաջիկա օրերին իրենց լիբերալ ուժեր համարող «Ազատությունը», «Ազատ դեմոկրատները» և մի […]

Մանվել Գրիգորյանն ապահովում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը. Ժողովուրդ

««Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրրգորյանի որդին Է՝ Արման Գրիգորյանը։ Հետաքրքիրն այն Է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում Է, որ Գեներալ Մանվելն ապահովում Է նաև Սեյրան Օհանյանի անվտանգությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Վահագնի» թաղամասի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հետաքրքրվել՝ արդյո՞ք […]

ՀՀԿ-ում լուրջ մտահոգություններ կան. Հրապարակ

Փետրվարի 6-ին կմեկնարկի Ազգային ժողովի այս տարվա առաջին քառօրյան։ Խորհրդարանը կվերսկսի աշխատանքներն արձակուրդից հետո։ Այն լինելու է նախավերջինը, վերջին քառօրյան նույնպես փետրվարին է։ Սակայն ՀՀԿ-ում լուրջ մտահոգություններ կան, որ նախընտրական թոհուբոհը կտապալի նիստերը, ինչպես լինում է սովորաբար, իսկ քննարկվող տասնյակ նախագծեր կան։ Մարտին նախընտրական մարաթոնն է մեկնարկում, սակայն նոր տարին սկսվելուն պես քաղաքական ուժերն արդեն […]

Նուշիկյանի սրտով չէ. Ժամանակ

Նուշիկյան ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, դեռևս, չի որոշել՝ մասնակցելու է առաջիկա ընտրություններին, թե ոչ։ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամուն առաջարկել են առաջադրվել Երևանի կենտրոնում կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։ Առաջարկը Նուշիկյանի սրտով չէ, ուստի չի բացառվում, որ Նուշիկյանն ընդհանրապես չցանկանա մասնակցել ընտրություններին, թեև վերջինս առաջարկներ ունի ընդդիմադիր դաշտից։ Հայտնի է, […]

«Ժառանգության» փակ նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին․ Ժամանակ

Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է եւ Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի […]

Ծառուկյանի նախընտրական ցուցակում կլինեն նաեւ նրա երեք փեսաները․ Ժամանակ

Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով։ Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի դաշինքում նոր մարդկանց պակաս չի լինի։ Ցուցակում կլինեն ինչպես իր նախկին թիմակիցները, այնպես էլ իր հետ երբեւէ առնչություն չունեցած անձիք։ Գագիկ Ծառուկյանը որոշել է իր երեք փեսաներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ […]

Գեներալ Մանվելին ասպարեզից մաքրում են․ Հրապարակ

Իշխանությունն իր ոճին հավատարիմ, ընտրություններից առաջ գործի է դրել կոմպրոմատների մեխանիզմը: Դեկտեմբերի վերջին, երբ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց Իտալիայում բնակվող մեր հայրենակցի՝ Դոն Պիպոյի մասին պատմող ֆիլմը, որը մի քանի անգամ կրկնվեց նաեւ հունվարին, տարակույս անգամ չթողեց, որ պետպատվերի շրջանակում նկարված ֆիլմը մեսիջ էր  Էջմիածինը ծանր լծի տակ պահող գեներալ Մանվելին: Հիշեցնենք, որ գեներալն ու […]

Պետական համակարգը չի կարողանում բացատրել. Հայկական ժամանակ

Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացատրել է նրանով, որ խաղողի բերքը 30 տոկոսով ցածր է եղել, քան նախորդ տարի: Այս մասին նա հայտարարել է երեկ լրագրողների հարցին ի պատասխան: Եթե փոխնախարարի հայտարարությունը վերածենք թվերի, ապա 2016 թվականին Հայաստանում խաղողի ողջ բերքը վերացել է: Խնդիրն այն է, […]

Հնարավոր է Հայաստանը նոր զինատեսակներ արտադրի. Փաստ

Թերթր հյուրն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը:  -Այս ընթացքը ցույց տվեց, որ հայկական ընկերություններում առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս լուծել ամենաբարդ խնդիրներ և ստեղծել թե’ զինատեսակներ, թե հակառակորդի զինատեսակները չեզոքաց­նող միջոցներ, որոնք տարբերվում են և’ իրենց մատչելիությամբ, և’ ճշգրտությամբ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ մի ամբողջ տարի չի անցել, ապա […]

Ինչ է սպասվում «Կյանք ու կռիվ 2»-ում. Ժողովուրդ

Առաջիկայում մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը: Պաշտո­նական թրիլերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ սպասվում են նոր շրջա­դարձեր, դերասանական կազմի փոփո­խություն: Օրաթերթը զրուցել է գլ­խավոր հերոսուհուն մարմնավորող դե­րասանուհի Անի Ղազարյանի հետ: Հանդիսատեսը նրան ճանաչում է նաեւ Վ. Չալդրանյանի «Վարդապետի լռու­թյունը» ֆիլմից: -Անի’, նշել եք, որ Մ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի