27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է սպասվում «Կյանք ու կռիվ 2»-ում. Ժողովուրդ

Առաջիկայում մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը: Պաշտո­նական թրիլերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ սպասվում են նոր շրջա­դարձեր, դերասանական կազմի փոփո­խություն: Օրաթերթը զրուցել է գլ­խավոր հերոսուհուն մարմնավորող դե­րասանուհի Անի Ղազարյանի հետ: Հանդիսատեսը նրան ճանաչում է նաեւ Վ. Չալդրանյանի «Վարդապետի լռու­թյունը» ֆիլմից:

-Անի’, նշել եք, որ Մ. Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը շրջադարձային էր նորա­գույն շրջանի հայկական կինոյի համար: Ինչո՞վ էր այն որոշիչ:

-Նախ՝ այս ֆիլմի միջոցով աչքի ըն­կան դերասաններ, որոնց հանրությունը մինչ այդ չէր ճանաչում (կամ ճանաչում էր միայն թատերասեր մասսան): Շոուբիզնեսյան դեմքերին փոխարինելու եկան նոր, ոչ պակաս տաղանդաշատ դեմքեր: Բացի այդ ունեցանք գրագետ, հետաքրքիր սցենար, որը կրկին բացա­կայում էր կինոշուկայում: Այսինքն նյութ չկար, որի վրա դերասանը կարող էր աշ­խատել: Եվ ամենակարետրը` մենք այս ֆիլմի միջոցով ունեցանք հերոս: Հա­յաստանում վերջին շրջանում նկարա­հանվում էին ֆիլմեր, որոնք սակայն չէ­ին տալիս մեր ազգի հերոսի նկարագի­րը: Այն հերոսի, հավաքական կերպարի, որին կցանկանային նմանվել եւ որի գոր­ծը կցանկանային շարունակել մեր երի­տասարդները:

-Որքանով տեղյակ եմ ֆիլմի նկարահա­նումների մի մասը հաջորդել է Ապրիլյան պատերազմին: Այս պարագայում հույզերը կառավարելը դժվար չէ՞ր:

-Հուզական դաշտը, իսկապես, բավա­կան ակտիվ էր: Հենց ապրիլյան օրերի իրադարձությունները, հետպատերազմական տեսարանները ներառվեցին սցենարում: Ես, իհարկե, ոչ բոլոր տե­սարաններին եմ մասնակցել, բայց կա­րող եմ փաստել, որ անասելի էմոցիա­ներ էինք ապրում: Բայց, այնուամենայ­նիվ, հատկապես երկրորդ ֆիլմում փոր­ձել ենք այնպես անել, որ դրանք հաս­նեն մինիմալի: Օրինակ` ֆիլմի առաջին մասում հուզական պոռթկումներն ավե­լի շատ են, իսկ երկրորդ մասում Դուք կտեսնեք ավելի քիչ արցունք, ավելի քիչ պոռթկումներ:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ