27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Միակ բանը, որ հնարավոր չէ. Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքել է լուրերը, թե պատրաստվում է լքել ՀՀԿ-ն։ «Դա միակ բանն է, որ հնարավոր չէ»,–«Ժամանակ»–ի հետ զրույցում ասել է նա։ Թերթը հետաքրքրվել է՝ առաջիկա ԱԺ ընտրություններին կաշխատի՞ ՀՀԿ-ի համար, Սուրիկ Խաչատրյանն ասել է. «Այո, այո»:

Լարվել են Մանվել Գրիգորյանի ու Իշխան Զաքարյանի հարաբերությունները. Ժամանակ

Վերջին շրջանում խիստ լարվել են Վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները։ Իշխան Զաքարյանը ԵԿՄ վարչության անդամ է և կարող է վերջին քաղաքական զարգացումներից ելնելով զրկվել ԵԿՄ վարչության անդամությունից։ Սակայն, եթե դա տեղի ունենա, ապա շատ վատ հետևանքներ կունենա, քանի որ ԵԿՄ շարքերը ՀՀԿ շարքերի պես կնոսրանան։ Որոշ տեղեկություններով՝ […]

Նվազում է. Հայկական ժամանակ

2016 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստանին մատակարարվել Է 1.87 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2.6 տոկոսով քիչ է 2015 թվականի ծավալներից։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, այս մասին խոսել են ՀՀ և ՌԴ վարչապետները։ Թե որն Է գազի սպառման ծավալների նվազման պատճառը, առայժմ հայտնի չէ ներքին սպառման համար Հայաստանում օգտագործվում Է միայն ու բացառապես ռուսական գազը։ Եվ ծավալների նվազումը […]

Իշխան Զաքարյանի կինը վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել։ Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետև ազատված շենքը գնել։ Նա այդ տեղում մասնավոր դպրոց է […]

Դատավորը կարգապահական տույժի կենթարկվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է․ «Երեկ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։ Թե ինչու, արդարադատության խորհուրդը չի գաղտնազերծում։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում դատավոր Աիդա Դավթյանը չցանկացավ խոսել նախարարի միջնորդության մասին՝ նշելով որ նիստը կայանա, […]

Ստեփան Սաֆարյանին «Ազատ դեմոկրատների» և «Ելքի» կողմից առաջարկ Է եղել միանալու իրենց դաշինքներին․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ «Մեր տեղեկություններով, «Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանին «Ազատ դեմոկրատների»՝ Լիբերալների և «Ելքի» կողմից առաջարկ Է եղել միանալու իրենց դաշինքներին։ «ԱԴ»–ն նրան տեղ Է առաջարկել համամասնական ցուցակի առաջին եռյակում, ցուցակում կլինի նաև Անահիտ Բախշյանը։ «Ելքը» Ստեփան Սաֆարյանին առաջարկել է ռեյտինգայինով առաջադրվել Ավան-Նոր Նորք ընտրատեղամասում։ «Ելքն» իր շանսերն ընդհանուր առմամբ բարձր է գնահատում և գտնում Է, […]

Սուրիկ Խաչատրյանը պայքարում է «Ծառուկյան» դաշինքի ցուցակում հայտնվելու համար. Փաստ

«Փաստ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլեւս հեռացել է, սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել: ««Փաստի» տեղեկություններով և՛ միջնորդավորված, և՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարևոր չէ` ռեյտինգային, թե` համամասնական):  Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի […]

Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պատմական է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է` Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի: Վերջին անգամ ՀՀ […]

Արա Բաբլոյանի որդին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, և […]

ԲՀԿ-ում Իշխան Զաքարյանի դեմ դժգոհություն է հասունանում․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ, ով իր ձեռքն է վերցրել նախընտրական ողջ գործընթացի կառավարումը և «շարք է կանգնեցնում» հներին։ Մասնավորապես, վերջիններիս ասվել է, որ ռեյտինգայինով առաջադրվողներն առնվազն 10-15 հազար ձայն պետք է հավաքեն։ Այս հողի վրա տհաճ զրույց է եղել Վարդան Վարդանյանի հետ, որը հակադրվել է՝ ասելով, որ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի