20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արա Բաբլոյանի որդին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի։ Ինչից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»։ Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների և դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ