20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանի կինը վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է.

«Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել։

Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետև ազատված շենքը գնել։ Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել։ Օրինակ, ինչպես նշում են մեր աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը։ Նույն շրջանակները նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ սեփականաշնորհումների օրինականությունը»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ