22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պատմական է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է` Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի:

Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվա մեկնած անձը եղել է Սերժ Սարգսյանը` 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել: Ու դա կարծես տաբու էր:  Այդ պատվին չարժանացավ ոչ Տիգրան Սարգսյանը, որն անձնական շատ ջերմ հարաբերություններ ուներ թե Պուտինի, և թե Մեդվեդևի հետ, և ոչ էլ Հովիկ Աբրահամյանը: Կարեն Կարապետյանը փաստորեն կոտրեց այդ տաբուն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ