27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Շոկային փողեր. Ժողովուրդ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ, արդեն բացահայտ ընտրարշավ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատրաստվում է առաջադրվել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, արդեն բացահայտ ընտրարշավ է սկսել: բարեգործության անվան տակ։ Ընդ որում, դա անում է բարեգործության անվան տակ: Մ. Պողոսյանն իրեն պատկանող «Քեթրին» բարեգործական կւսզմակերպությունը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների դպրոցականների եւ ուսուցչական կոլեկտիվների համար Էքսկուրսիաներ է կւսզմակերպում իրեն պատկանող «Ձմեռային […]

Ալիկ Սարգսյանն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի. Հրապարակ

Երեկ նախագահականում  խորհրդակցություն է հրավիրվել, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արարատի նոր մարզպետին, որն այսօր կառավարության նիստում կհաստատվի։ Ինչպես եւ գրել էինք, Ռուբիկ Աբրահամյանին կփոխարինի «Ավշարի» սեփականատեր Արամայիս Գրիգորյանը, որին ժամանակին ազատեցին բնապահպանության նախարարի պաշտոնից, որպեսզի տեղավորեն ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին։ Ի դեպ, Գրիգորյաևների եւ Աբրահամյանների միջեւ վաղեմի հակամարտություն կա։ Արամայիս Գրիգորյանը երկրորդ անգամ է Արարատի մարզպետ […]

«Շմայսը»` ոչ Հովիկին, ոչ Սեյրանին. Իրավունք

ԱԺ խմբակցության պատգամավոր, Արցախյսւն պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը, որը 2004-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից, ապա 2007-ին եւ 2012-ին խորհրդարան անցել ՀՀԿ համամասնական ցուցակով, այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին հետեւում Է հեռվից։ Թեպետ ընդհատումներով, բայց մի քանի հարցի պատասխան, այնոււամենայնիվ, փորձեց ստանալ հենց նրանից։ Ձեր մարտական ընկեր, պաշտպանության […]

Չի խնայելու, կադրային փոփոխություններ. Ժողովուրդ

Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու։ Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձեւավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձեւ մեկնաբանվեց. կամ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կամ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել։ Եւ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում […]

Կոնֆլիկտ Սամվել Կարապետյանի ու Ծառուկյանի միջեւ. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ։ Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին։ Երբ կլինեն այդ ներդրումները՝ […]

Սերժ Սարգսյանն էլ բացեց. Հայկական Ժամանակ

Վւաչապետ Կարեն Կարապետյանի անվամբ ֆեյսբուք սոցիալական ցանցում վերաբացված էջից հետո Սերժ Սարգսյանի անունով էջ է սկսվել գործարկվել։ Պարզվում է՝ «ՍերԺ Սարգսյան» էջը գործարկվել է մեկ այլ `«Կարեն Կարապետյան» անունը կրող էջի անվանափոխմամբ։ Այս էջում երեկ սկսել են փոփոխություններ կատարել, Սերժ Սարգսյանն արդեն ունի երկու նկար, հրապարակվել է նրա կենսագրությունը, իսկ կարգավիճակը նշվել է՝ «պետական գործիչ»։ Ուշագրավ է, որ այդ […]

Դատարկ «ջեբով». Ժամանակ

Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիիներ ունի։ Նախընտրական այս շրջանում, երբ տարբեր կուսակցություններ մարզային գրասենյակներ են բացում, Օսկանյանի կուսակցությունը փակում է դրանք։ Սեյրան Օհանյանի վերջնական առաջադրումից հետո միայն պարզ կդառնա՝ նոր ֆինանսական միջոցներ կներդրվե՞ն գրասենյակների վերաբացման համար, թե՞ ոչ: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Տարոն Մարգարյանը կհանդուրժի՞. Ժամանակ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ Թերթի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին` կազատվի աշխատանքից: Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում Է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք […]

Սերժ Թանկյանը կզբաղվի Հայաստանով. Իրավունք

Աչքներս լույս, հռչակավոր ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ԱՍՆ-ի բուռն ներքաղաքական իրադարձությունները թողած, զարմանալիորեն, այնուամենայնիվ, որոշել է կենտրոնանալ հայաստանյան ընտրությունների վրա։ Ելույթ ունենալով Լոս Անջելեսում՝ նա մասնավորապես ասել է. «Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։ Հայաստանում թեեւ հետխորհրդային համակարգը էվոլյուցիա Է ապրել, սակայն յուրատեսակ ձեւով ձգտում է իշխանության պահպանման։ Մեր […]

Ծերուկն անտանելի է դառնում. Իրատես de facto

Պատայի՞ն է Հովիկ Աբրահամյանի համար իրավիճակը։ Այս պահին` այո, որովհետև, ինչպես Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին, նորօրյա «հերոսին» նույնպես «նոն-ստոպ» հարցերի շարք է սպասում` թե Մարտի մեկի, թե ստեղծված շտաբի, թե ընտրական կեղծարարությունների, թե տապալված տնտեսության, թե ձեռք բերած առաջին «միլիոնի», թե մնացածի մասով։ էլ չենք ասում, որ «շատ առաջ» գնալու դեպքում, ինչպես օրերս նկատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի