20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Թանկյանը կզբաղվի Հայաստանով. Իրավունք

Աչքներս լույս, հռչակավոր ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ԱՍՆ-ի բուռն ներքաղաքական իրադարձությունները թողած, զարմանալիորեն, այնուամենայնիվ, որոշել է կենտրոնանալ հայաստանյան ընտրությունների վրա։ Ելույթ ունենալով Լոս Անջելեսում՝ նա մասնավորապես ասել է. «Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։ Հայաստանում թեեւ հետխորհրդային համակարգը էվոլյուցիա Է ապրել, սակայն յուրատեսակ ձեւով ձգտում է իշխանության պահպանման։ Մեր խնդիրն Է աշխատել քաղաքացիական հասարակության հետ, փորձել բացել այդ դռները։

Եթե մենք կարողանանք գոնե մի փոքր փոփոխության հասնել, ասում եմ մենք՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակությանը եւ Սփյուռքի քաղաքացիական հասարակությանը,– երկարաժամկետ հատվածում դա շատ կարեւոր կլինի»։

Լավ, ի վերջո նույն ԱՄՆ-ում բնակվող Քիմ Քարդաշյանը միացել Է Թրամփի քննադատություններին, որոշ ամերիկահայեր նաեւ հակաթրամփական ցույցերի են մասնակցում։ Ավելի ճիշտ չէր լինի, որ պարոն Թանկյանը զբաղվեր ԱՄՆ-ի ներքին խնդիրներով, ուր ապրում է, եւ հանգիստ թողներ Հայաստանի ներքաղաքական կյանքը, ուր չի պատրաստվում բնակվել։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ