Ալիկ Սարգսյանն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի. Հրապարակ
Երեկ նախագահականում խորհրդակցություն է հրավիրվել, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արարատի նոր մարզպետին, որն այսօր կառավարության նիստում կհաստատվի։ Ինչպես եւ գրել էինք, Ռուբիկ Աբրահամյանին կփոխարինի «Ավշարի» սեփականատեր Արամայիս Գրիգորյանը, որին ժամանակին ազատեցին բնապահպանության նախարարի պաշտոնից, որպեսզի տեղավորեն ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին։
Ի դեպ, Գրիգորյաևների եւ Աբրահամյանների միջեւ վաղեմի հակամարտություն կա։ Արամայիս Գրիգորյանը երկրորդ անգամ է Արարատի մարզպետ նշանակվում, պաշտոնավարել է նաեւ 2013 թ. հոկտեմբերից մինչեւ 2014֊ի ապրիլ։ Իսկ ՀՀԿ-ից դուրս եկած Կարինե Պողոսյանի փոխարեն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար կնշանակվի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: