25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չի խնայելու, կադրային փոփոխություններ. Ժողովուրդ

Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու։ Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձեւավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձեւ մեկնաբանվեց. կամ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կամ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել։ Եւ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում։ Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ։

Օրաթերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ
ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաեւ իր բերածներից ոմանց։ Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչեւ խորհրդարանական ընտրությունները։

Օրվա մյուս հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ