07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծերուկն անտանելի է դառնում. Իրատես de facto

Պատայի՞ն է Հովիկ Աբրահամյանի համար իրավիճակը։ Այս պահին` այո, որովհետև, ինչպես Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին, նորօրյա «հերոսին» նույնպես «նոն-ստոպ» հարցերի շարք է սպասում` թե Մարտի մեկի, թե ստեղծված շտաբի, թե ընտրական կեղծարարությունների, թե տապալված տնտեսության, թե ձեռք բերած առաջին «միլիոնի», թե մնացածի մասով։ էլ չենք ասում, որ «շատ առաջ» գնալու դեպքում, ինչպես օրերս նկատել էր լրատվամիջոցներից մեկը, կստացվի, որ Հովիկ Աբրահամյանը կրակի հետ է խաղում։ Ասել է՝ հակընդդեմ «գետը» կարող է առնվազն հեղեղ, եթե ոչ ցունամի սարքել նրա գլխին։

Ի դեպ, այս ամենում կար անչափ հետաքրքիր մեկ օրինաչափություն ևս. կյանքում առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը խաղաց իր դեմքով, իր ձեռքերով։ Որպես օրինաչափություն, նա ցայս խաղացել է այլոց միջոցով։ Ու թե քիչ էլ անկեղծ լինենք, ապա այս անգամ կարծես իրենով խաղացին։
Ովքե՞ր։ «Մնացյալք», որոնք դեռ հմտորեն քողարկվում են։ Որոնց «թաքուն» ուժից ոգևորված էլ խաղը կշարունակի Հովիկ Աբրահամյանը, որովհետև այլևս որևէ ջոկեր չունի այս մեծ խաղում, և իր հույսը, ինչպես ասել ենք, ֆորսմաժորն է, ինչի մասին, ի դեպ, օրերս ակնարկեց ոչ պակաս «գորշ» կարդինալ, խաղի մեջ առանձնապես չերևացող «Կամանդույուշչին»՝ Աամվել Բւսբայանը. այն է՝ առջևում կարևոր զարգացումներ են լինելու։

Իհարկե, ինչպես Աեյրան Օհանյանի, այնպես էլ Հովիկ Արգամիչի դեպքում կարելի է բարոյախրատակւսն լիքը «ասքեր ձոնել, բայց քանի որ քաղաքականությունը հայտնի արհեստին միշտ հավասար է քայլում, հռետորաբանությունը մի կողմ թողնելով ասենք իշխանությունից «քշված» այս երկուսն էլ խոսում և ցուցադրում են Ռուսաստանի անունից (մեկը հանդիպեց Մեդվեդևի հետ, մյուսը Շոյգուի մտերիմն է եղել)։

Եվ այնուհանդերձ, չէր խանգարի նորելուկ ընդդիմադիրներ-ֆորսմաժորիստներին՝ յուրյանց ներամփոփման ու խոկման ժամին իրենք իրենց հարցնել.

–Իսկ ձեռնտո՞ւ է Ռուսաստանին տարածաշրջանային զարգացումների այս փուլում ֆորսմաժորը։
Իհարկե՝ ոչ։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ