27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Եզակի օրինակ. Հայկական Ժամանակ

Վերջին շրջանում տնտեսվարողները գոհունակությամբ արձանագրում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են։ Մի քանի ամսվա ընթացքում դրանք էժանացել են երկու անգամ։ Խնդիրն այն է, որ դեռ հեռավոր 2012 թվականին կառավարությունը շրջանակային պայմանագիր կնքեց «Ալեքսերվ» ընկերության հետ այդ ժապավեների մատակարարման համար եւ այդ «բիզնեսի» մոնոպոլիան հրապարակայնորեն տվեց մեկ ընկերության։ Ուշագրավն […]

Կրիզիս. Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու նրանց միացած քաղաքական ուժերի մոտ անորոշ վիճակ է։ Ինչպես այլ դաշինքներում, այստեղ ևս ցուցակի հորիզոնականների համար կենացմահու կռիվ է։ Բացի ցուցակի խնդիրներից, այստեղ ֆինանսական խնդիրներն են շատ սուր։ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերից ամենաապահովվածը Սեյրան Օհանյանն է, որը դեռ վերջնական հստակութուն չի մտցրել և չի հաստատել, որ […]

Հովիկ Աբրահամյան. «վոժդից»` նահատակություն. Ժամանակ

Հովիկ Աբրահամյանի մտերիմներն ու «թիմակիցներըե իրար հետևից լքում են ՀՀԿ շարքերը: Մի կողմից այս երևույթը լիովին բնորոշ է հայաստանյան իշխանական և քաղաքական իրականությանը, որտեղ «թայֆայականության» սկզբունքը գերակա է գործնականում բոլոր որոշումներում և գործընթացներում, մյուս կողմից, իհարկե, տեղի է ունենում ներիշխանական, ներհամակարգային վերադասավորումների գործընթացի ուշագրավ շարունակություն, որ պարունակում է մի քանի շերտեր և ասպեկտներ: Հովիկ Աբրահամյանի […]

Թրամփը մերժեց գեյականը, իսկ մերո՞նք

Ամերիկան Աստծուն է պատկանում,- ասաց սպիտակ Թրամփը` մերժելով սև Օբամայի ներդրած գեյերին ու գեյականը: Տա’ Աստված, որ մեր իշխանությունները Աստծու Թրամփի նման վարվեն և ոչ թե պղծությանը տուրք տվող Օբամայի: Ամե’ն: Այս մասին գրում է բանասեր Մաքսիմ Ոսկանյանը:

Պատգամավորի առաջարկը` բարձր պաշտոններ զբաղեցրած պաշտոնաթողների համար

Տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց համար պաշտոնաթողությունից հետոյի համար վերականգնողական-հոգեբանական կենտրոն ստեղծելու կարիք կա մեր երկրում: Օրինակ ինչպես ալկոհոլիկների, նարկոմանների և նման այլ դեպքերում է: Առանց կատակի եմ ասում, գրում է պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հրաժարականի դիմում կներկայացնի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը, որը հայտնել էր դեռևս 2016թ-ի հուլիսին: Այս մասին Աղաբեկյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Այդ ցանկությունս մեծ էր: Մարդիկ փորձում են դա կապել քաղաքական գործընթացների հետ: Իրականում շատ երկար տարիներ պետական ծառայության պաշտոններ եմ զբաղեցնում Հայաստանում և Ղարաբաղում: Թույլ տվեք, որ ես […]

Ինչպես ջարդել դրանց ողնաշարը. 168 Ժամ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ԿԱ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է` արագ ավարտին հասցնել մասնավորեցման նոր ծրագրի մշակման աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ շեշտելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում։ «էն յառի պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,– […]

«Շմայսը»` Հովիկ Աբրահամյանին. Առավոտ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) ի պատասխան թերթի հարցին, թե տեղյա՞կ է, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, ասել է. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»: Լսելով դիմում ներկայացրած անձանց անուններն ու պաշտոնները, Շմայսն ասել է՝ «Էդ սաղ […]

Լարված են. Հրապարակ

Թեպետ ընտրությունները սարերի ետեւում չեն, բայց «Նիգ Ապարւսնե հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։ Սակայն տեղեկություններ կան, որ այժմ կառույցը բանակների է տրոհվել, այն այլեւս հզոր ու միասնական չէ։ Մասնավորապես, աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընուրություններից հետո չեն […]

Նվաստացնում է. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում հետաքրքիր վերադասավորումներ են, Վարդան Հարությունյանը կադրային խնդիր ունի եւ ստիպված դիմում է հին, ժամկետանց մասնագետներին։ Բոլորովին վերջերս նա կրճատել եր հատուկ հանձնարարությունների բաժինը, որը տարիներ ի վեր ղեկավարում էր Արթուր Անտոնյւսնը։ Նա հեռացվել էր պաշտոնից 2015թ. դեկտեմբերին, մութ պատմության արդյունքում։ Հարկայինի աշխատակիցները պատմում էին, որ Անտոնյանն ինչ-որ չարաշահումներ էր կատարել, եւ դրա պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի