26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես ջարդել դրանց ողնաշարը. 168 Ժամ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ԿԱ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է` արագ ավարտին հասցնել մասնավորեցման նոր ծրագրի մշակման աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ շեշտելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում։

«էն յառի պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,– ասել Է Կ.Կարապետյանը՝ դիմելով Արման Սահակյանին։ Սակայն խնդիրն այն է, որ Արման Սահակյանը չի կարողանա վարչապետի այս հանձնարարությունը կատարել պարզապես ժամանակի սղության պատճառով։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ` նա փետրվարի 1-ից արձակուրդում է լինելու և աշխատանքի վերադառնալու է միայն ապրիլի 3-ից հետո։ Այս մասին հրամանագիրը ստորագրել Է հենց Կարեն Կարապետյանը։

Ա.Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս Է հասցնելու կատարել վարչապետի հանձնարարականը, եթե արձակուրդ Է վերցնում։ «Բնական է, որ արձակուրդ եմ գնում, բայց Պետական գույքի կառավարման վարչությունում միայն ես չեմ աշխատում։

Ինձ փոխարինելու է իմ տեղակալը՝ Աշոտ Մարկոսյանը։ Դա անձնապես ինձ չի տրված, դա կոնկրետ գերատեսչությանն է այդ հանձնարարականը տրված։ Իսկ մենք վերջին տարիներին ապացուցել ենք, որ ամեն ինչ հասցնում ենք ժամանակին»,– ասաց Սահակյանը։

Մեկնաբանելով Կ.Կարապետյանի «յառի պետական կառավարիչների ողնաշարը ջարդելու» հանձնարարականը՝ Ա.Սահակյանը վստահեցրեց. «Հանձնարարությունը մենք ամբողջովին հասկացել ենք, ընթացքին դուք ինքներդ ականատես կլինեք»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ