26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լարված են. Հրապարակ

Թեպետ ընտրությունները սարերի ետեւում չեն, բայց «Նիգ Ապարւսնե հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։ Սակայն տեղեկություններ կան, որ այժմ կառույցը բանակների է տրոհվել, այն այլեւս հզոր ու միասնական չէ։ Մասնավորապես, աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընուրություններից հետո չեն վերականգնվել Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի հարաբերությունները։

Ապարանի քաղաքապետի ընտրություններում, հիշեցնենք, տարօրինակ վիճակ էր ստեղծվել, քանի որ երկու թեկնածու ստացել էր ՀՀԿ-ի աջակցությունը։ Մասնավորապես, ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել էր աջակցել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը՝ անկուսակցական էդգար Փւսրվանյւսնին։

Առաջինին աջակցում էր Աղվան Գառնիկիչը, իսկ Ալեքսանյանի թեկնածուն էդգար Փարվանյանն էր, արդյունքում հաղթեց Գոռ Աբրահամյանը։ Դրանից հետո, ըստ լուրերի, Ալեքսանյանը երես է թեքել «Նիգ Ապարանից», նա այս տարի ներկա չէր նաեւ հին տոմարով Նոր տարվա տոնախմբությանը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է «Նիգ Ապարանը»՝ Ապարանում։ Ալեքսանյանի բացա–կայությունը նկատելի է եղել սեղաններից, որոնք ամեն անգամվա պես ճոխ չեն եղել, ինչպես նաեւ ներկաներից, որոնց մեջ ազդեցիկ դեմքեր գրեթե չեն եղել, պատվավոր հյուրերի էշելոնի կարկառուն ներկայացուցիչները եղել են Վահրամ Բաղդասարյանը՝ Գառնիկիչի անդավաճան ընկերը, Կարեն Ավագյանը, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, Կարինե Աճեմյանը եւ այս կալիբրի իշխանականներ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ