25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եզակի օրինակ. Հայկական Ժամանակ

Վերջին շրջանում տնտեսվարողները գոհունակությամբ արձանագրում են, որ հսկիչ դրամարկղային
մեքենաների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են։ Մի քանի ամսվա ընթացքում դրանք էժանացել են երկու անգամ։

Խնդիրն այն է, որ դեռ հեռավոր 2012 թվականին կառավարությունը շրջանակային պայմանագիր կնքեց «Ալեքսերվ» ընկերության հետ այդ ժապավեների մատակարարման համար եւ այդ «բիզնեսի» մոնոպոլիան հրապարակայնորեն տվեց մեկ ընկերության։ Ուշագրավն այն էր, որ «Ալեքսերվը» գրանցված էր նույն այն հասցեում, որտեղ գրանցված էր ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը։

Ակնհայտ էր, որ «Ալեքսերվը» նույնպես սերտորեն փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ։ Սակայն մի քանի ամիս աոաջ, Գագիկ Խաչատրյանի ազդեցության նվազմանը գուգահեռ, այդ շուկայում հայտնվեցին այլ ներկրողներ, եւ ժամանակի ընթացքում այդ արտադրանքի գինը շուկայում կտրուկ նվազել է։

Ընդ որում, ինչոդես պնդում են տնտեսվարողները, ավելացել է նաեւ ժապավենների երկարությունը։ Սա ցցուն օրինակ է, թե ինչ,է լինում, երբ շուկայում որեւէ մոնոպոլիստ զրկվում է իր կարգավիճակից։ Ցավոք, սա ապամոնոպոլիզացման մի շատ փոքր եւ եզակի օրինակ է Հայաստանի համար։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ