27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կղեկավարի՞. Հրապարակ

«Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ոչ ինձ, ոչ Կարեն Կարապետյանին, ոչ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում: Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երեւալու»։ Նրա վերահսկողության տակ են գտնվելու հատկապես ռեյտինգայինները, որովհետեւ […]

Ծառուկյանը զգուշացվել է, որ «Շտիրլիցը» որևէ պարագայում չի կարող մասնակցել ընտրություններին․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Ալբերտ Երիցյանը (Շտիրլից), վերջերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ «Ծառուկյան» դաշինքով առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։ Հանդիպումից հետո, ըստ մեր տեղեկությունների, Ծառուկյանը զգուշացվել է, որ Երիցյանը որևէ պարագայում չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ներքաշված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մահափորձը կազմակերպելու մեջ կասկածվող որդու՝ 2009 թվականից […]

«Բելաջոյի Գրիշին» մանդատն այլեւս չի հուզում․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Ավելի քան 14 տարվա օրենսդիրի փորձ ունեցող, անկուսակցական Գրիգորի Մարգարյանն այս անգամ չի մասնակցելու ընտրություններին։ Նա այլեւս չի ցանկանում մանդատի վրա գումար ծախսել։ Լավատեղյակ աղբյուրից իմացանք, որ Բելաջիոյի Գրիշը մտադիր է մեկնել ԱՄՆ, որտեղ հանգիստ կապրի՝ ամեն ամիս այստեղի բիզնեսների եկամուտն ստանալով։ Երկու օր է` փորձում ենք կապվել Մարգարյանի հետ, սակայն մեր […]

Բազմասեր Առաքելյանը մնում է խաղից դուրս. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է․ «ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա, կարծես թե մնում է խաղից դուրս և հազիվ թե ռեյտինգայինով առաջադրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով և պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։ Հետևաբար, հենց նա էլ կառաջադրվի Արագածոտնի մարզում ռեյտինգային […]

Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզում կհամակարգի ՀՀԿ նախընտրական շտաբը․ Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը: «Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թադեւոսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ շտաբների ղեկավարների հարցն այսօր քննարկվելու […]

Սնանկացած, բիզնեսի հետ «կապ չունեցող» Տիգրան Արզաքանցյանն առաջադրվում է Գավառում․ Փաստ

«Փաստ»-ը գրում է. «Տեւական ժամանակ Հայաստանից բացակայած հանրապետական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ՀՀԿ–ի առաջարկով որոշել է ռեյտինգայինով առաջադրվել Գեղարքունիքի մարզում: «Այո, որոշել եմ, Գավառից առաջադրվում եմ, հենց հիմա հանդիպման մեջ եմ»,– «Փաստի» տեղեկությունը հաստատեց Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելի» եւ «Աշտարակի գինիներ» գործարանները սնանկացան: Հարցին, թե, ի վերջո, ինչն էր իր […]

Օհանյան-Օսկանյան դաշինքը ծանր վիճակում է հայտնվել. Ժամանակ

«Ժամանակ-ը» գրում է. «Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքը հայտնվել է ծանր վիճակում։ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հասկանում են, որ եղած քաղաքական ուժերով առաջիկա ընտրություններում շատ քիչ է բարիերը հաղթահարելու հավանականությունը։ Իրենց նախնական ծրագրերը խառնվել են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հետ կապված։ Վերջիններս հասկանում են, որ իրենց պոտենցիալ աջակիցները քվեն տալու են «Ծառուկյան» դաշինքին։ Օհանյան-Օսկանյան դաշինքում ավելի […]

Գեներալով ճամփու դրեց. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը երեկ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում է շնորհել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանին՝«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փեսային։ Ինչպես պնդում են օրաթերթի ադբյուրները, Սանամյանն այս կոչումը ստանալուց հետո պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Բանն այն Է, որ ՀՀ ԸՕ 82 հոդվածի համաձայն՝ հարկային եւ մաքսային մարմիններում ծառայողները […]

Հովիկ Աբրահամյանի վերջին հույսը. Հրապարակ

Ուիքենդին՝ շաբաթ օրը, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել՝ Վայոց Ձորի կողմերը։ Դա «հին, բարի ավանդույթ» է, մանավանդ՝ ընտրական փուլում, երբ բոլորն զգուշանում են «լսվելուց»։ Սակայն որսից նրանց դիմավորողներն արձանագրել են, որ երկուսն ել անտրամադիր են եղել։ Թերթի տեղեկություններով՝ Հ. Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով՝ առանց դաշինքի, որպեսզի […]

Չհաջողվեց. Ժամանակ

«Ազատամարտիկների դաշինքը» այսօր հրավիրել է հերթական խորհրդի նիստը։ Ինչպես հայտնի է, այս դաշինքը վերջին շրջանում ստանձնել է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման միջնորդական առաքելությւսն դերը։ Հետեւելով հրապարակումներին եւ հասկանալով, որ ընդդիմադիր «Ելք» շարժումը չի միավորվի օհանյանական եւ «Ծառուկյան» դաշինքների հետ, ազատամարտիկներն ուզում են միավորել գոնե վերջին երկուսը։ Թերթին հսւսած տեղեկություններով, սակայն, երկու դաշինքների միավորումն այդպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի