25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզում կհամակարգի ՀՀԿ նախընտրական շտաբը․ Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը:

«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թադեւոսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ շտաբների ղեկավարների հարցն այսօր քննարկվելու է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: «Նիստից հետո, երբ պաշտոնական որոշում լինի, թե ովքեր են համակարգելու շտաբները, ձեզ կտեղեկացնենք»,- ասաց նա: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Ծառուկյանի հետ նախընտրական համաձայնություն ունեն, որի դետալներից մեկն էլ այն է, որ Գուլոյանը շարունակելու է աշխատել մարզպետ, ձայն բերել այդ կուսակցությանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ կային, որ Կ. Գուլոյանն ընդգրկվելու է Ծառուկյանի դաշինքի ցուցակում: Իսկ ՀՀԿ-ն մտահոգություն չունի՞, որ Կ.Գուլոյանը Կոտայքում կարող է Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքի օգտին աշխատել: Բացի այդ Ծառուկյանն ինքը ավանդաբար Կոտայքի մարզում ու հատկապես մարզկենտրոն Աբովյան քաղաքում ուժեղ դիրքեր ունի: ՀՀԿ-ն մտահոգություն չունի՞, որ այդ մարզում կպարտվի: «Չունենք մտավախություն: Մենք այնտեղ թույլ չենք, մենք ունենք լավ թիմ, որի աշխատանքից հետո էլ ապրիլի 3-ին կերեւան արդյունքները»,- հայտարարեց Թադեւոսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ