04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-ի բոլոր թեկնածուներին էլ աջակցելու եմ. Է. Շարմազանով «Առավոտ»

«Ընտրական գործընթացներում բնական է, որ մրցակցության չափաբաժինն ավելանում է։ Իսկ ինչ մնում ռեյտինգային ընտրակարգին, բազմիցս ասվել է, էլի եմ կրկնում ՝ դա մե­ծամասնական ընտրակարգ չէ, համա­մասնական ընտրակարգ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռեյտինգային ընտրակարզով, փաստորեն, միմյանց դեմ են դուրս զալու ոչ միայն տարբեր կուսակցությունների հեղինակությունները, […]

Հանդիպել են Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռևս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձևավորվում, խոստումներ շռայլվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը: Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի […]

Ջերմուկում «տիտանների» մրցակցություն է սպասվում. «Փաստ»

Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Այս տարածքի ժողովուրդը մի քանի կոպեկ իսկապես կշահի: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը, հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի […]

Ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ու Սուրիկ Խաչատրյանին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բուհի պաշտոնական կայքէջում նա այժմ էլ ներկայացվում է այդ կարգավիճակով: Շատ հաճախ բուհերի կառավարման խորհուրդների անդամները, պաշտոնից զրկվելով, նաև դուրս են գալիս այդ խորհուրդների կազմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում պաշտոնանկությանը նախորդել էր հայտարարությունն այն […]

Աբրահամյանները գործի են անցել. Հրապարակ

ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը, «Հրապարակի» տեղեկություններով, ակտիվորեն հանդիպում է մարզի հեղինակավոր անձանց հետ։ Եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանի «ֆազենդայում» ընդունում են մարդկանց, ոմանց առաջարկում դուրս գալ կուսակցությունից՝ միանալ իրենց, գյուղապետերին շահավետ առաջարկներով գայթակղում են, որ եթե անգամ ՀՀԿ-ից դուրս չեն գալիս, ընտրություններին աշխատեն իրենց՝ Արգամ Աբրահամյանի օգտին։ Բոլորին ասվում է, որ ֆինանսի խնդիր չկա, վստահված անձանց […]

Անակնկալի է բերել շատերին. Ժամանակ

Խաչատուր Սուքիասյանի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ երեկվա հայտարարությունն անակնկալի է բերել շատերին, հատկապես քաղաքական շրջանակներին։ Բանն այն է, որ նրա հարցը վերջնական որոշված էր։ Անգամ պարզ էր, թե որ հորիզոնականն է զբաղեցնելու «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Բացի այդ, Սուքիասյանը վերջին օրերին մշտապես եղել է դաշինքի շտաբում և նախընտրական հարցեր է քննարկել։ Թե ինչն է պատճառը, որ նա […]

Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվում է. Ժամանակ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումյանը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Ներկայացնում ենք «Ժամանակի» հետ նրա հարցազրույցից հատվածներ: –Պարոն Արզումանյան, հայտնի է, որ Դուք մաս չեք կազմելու «Ծառուկյան» դաշինքին, բայց ձեր կուսակցությունը, ի դեմս վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, այդ ցուցակում է: Դուք շարունակելո՞ւ եք մնալ ՀՀՇ-ում և պաշտպանո՞ւմ եք […]

Կորցնում է. Հայկական ժամանակ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ սերտորեն փոխկապակցված ընկերությունների հետ տարօրինակ բաներ են կատարվել անցած տարվա ընթացքում: Դրանցից մի քանիսն այլեւս չկան 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նախկին մեգանախարարին պատկանող «Մեգամոթորս» եւ «Մեգակոնցեռն» ընկերությունները 2016 թ. խոշոր հարկատուների ցանկում բացակայում են: «Մեգասպորտ» ընկերությունը վճարել է 163 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ նախորդ տարի վճարել […]

Խիստ զգուշացում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` Մհեր Սեդրակյանը կամ նրա որդին՝ Կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, սկսել են երկմտել ԱԺ ընտրություններին առաջադրվելու կամ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքով հանդես գալու հարցում: Նույն աղբյուրները հայտնում են, թե իշխանությունները նրանց հասկացրել են, որ առաջադրվելու եւ իրենց դեմ պայքարելու դեպքում խնդիրներ կունենան այն առումով, որ իրավապահ մարմինները կսկսեն հիշել հատկապես Մհեր […]

Ընդունել են «վարչապետի կրոնը» . Իրատես

Վերջերս վարչապետը դժգոհում էր, որ հատկապես մարզերում համայնքային իշխանությունների կրթական մակարդակը չի համապաաասխանում ժամանակակից պահանջներին, ե շատ դեպքերում ինքը ստիպված է լինում նույնիսկ տարրական հասկացություններ բացատրել վերջիններիս։ Այս առումով հետաքրքրական նրբերանգներ բացահայտեց վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Կոտայքի մարզ։ Հիշեցնենք, որ այցի նախօրյակին շատերը կանխատեսում էին, թե Գագիկ Ծառուկյանի ազդեցության տարածք համարվող մարզի ղեկավարը՝ նրա փեսա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի