27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

500 դոլարանոց թեկնածու. Ժամանակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։ Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեեւ մեկ օր է մնացել ցուցակի […]

Նրանք չեմպիոն են. 168 Ժամ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է եվրոպական ընկերությունների նեկայացուցիչներն։ Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ նա ասել է, որ հավաքագրվել և վերլուծվել են ներդրումային ծրագրերը, և արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր՝ շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ «Առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են։ Բանկերն այդ […]

«ՍԱՍ-ի Արտակը»` աննախանձելի վիճակում. Ժողովուրդ

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում։ Նախ՝ տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, եւ արդյունքում երկու օր փակ էին Թումանյան եւ Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը։ Իսկ ահա փետրվարի 9-ին Էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը։ Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոն եւՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության […]

Հանկարծամահ է եղել ՀՀԿ կառույցի ղեկավարը. Հրապարակ

Արարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է, մարդկանց առողջությունն էլ չի դիմանում։ Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը։ Լուրեր տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ տհաճ զրույցից հետո։ Լուրերի համաձայն՝ Սերգեյիչը Բեգլարյանին հանձնարարել է աշխատել Հովիկ Աբրահամյանի թիմի դեմ։ Շատ չանցած՝ […]

Ծառուկյանի եռյակը պատրաստ է. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գրեթե պատրաստ է։ Ցուցակը կգլխավոիի ԲՀԿ նորընտիր ղեկավար ԳագիԿ Ծառուկյանը, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Իշխան Զաքարյանն ու Նաիրա Զոհրաբյանը։ Դաշինքի առանցքը ԲՀԿ-ն է, ընդգրկված են նաեւ քաղաքական առանձին գործիչներ՝ «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը եւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ում հետ պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ, եւ […]

Երեք անգամ թանկ. Հայկական Ժամանակ

Ամենայն հավանականությամբ՝ շուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով։ Թերթի տեղեկություններով՝ ոսկի պահուստավորելու շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է:  Այդ գործով կզբաղվի Կենտրոնական բանկը։ Թե որքան ոսկի է կուտակվելու, դեռ պարգ չէ։ Հայտնի է միայն, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ։ Կենտրոնական բանկը հավանաբար կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը։ Հայաստանը 2003 թվականին վաճառեց պահուստներում […]

Սամվել Բաբայանը Սեյրան Օհանյանին խաղալիք դարձրեց. Հայկական Ժամանակ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար երեկ եւս մեկ դաշինք ձեւավորվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Պաշտպանաթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանին դեպի քաղաքականաթյուն մղող գաղափարի հիմքում նրան նախընտրական լայն դաշինքի առանցք դարձնելն էր եւ այդ դաշինքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություն ստեղծելը։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այս իմաստով պլան բ-ն է։ Այստեղ պաշտպանության նախկին նախարարը եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միեւնույն […]

Շատ թեժ ընտրապայքար Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում.Հրապարակ

«Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում շատ թեժ ընտրապայքար է գնալու։ Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունեն ոչ միայն տարբեր հայտնի անձինք, այլև ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցողներ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջադրվում է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը, ով պատրաստվում է աշխատել միայն Կենտրոնում։ Իսկ Էրեբունու տարածքում կաշխատեն Սնխչի […]

ՀԱԿ-ը ստիպված նոր հովանավոր պետք է փնտրի.Ժամանակ

«ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով որոշում էր կայացրել առաջադրվել ՀԱԿ ցուցակով, երեկ երեկոյան փոխել է որոշումը։ Նա որոշել է առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Սա, ըստ էության, բավականին բարդացնելու է ՀԱԿ-ի վիճակը, քանի որ հենց Արսենյանը պետք է հոգար ՀԱԿ-ի նախընտրական ծախսերը։ Հիմա ՀԱԿ-ը ստիպված նոր հովանավոր պետք է փնտրի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքական էլիտան հարսանիքի է. Հրապարակ

Շաբաթ օրը քաղաքական էլիտան հարսանիքի է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին է ամուսնանում։ Խնջույքը կկայանա Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում։ Պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը, ով ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրենն է, ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ։ Հարսանիքին հրավիրված են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ։ Նշենք, որ Մակար Պետրոսյանը մամուլին անհայտ մարդ չէ, նրա անվան հետ էր կապվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի