Շատ թեժ ընտրապայքար Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում.Հրապարակ
«Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում շատ թեժ ընտրապայքար է գնալու։ Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունեն ոչ միայն տարբեր հայտնի անձինք, այլև ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցողներ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջադրվում է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը, ով պատրաստվում է աշխատել միայն Կենտրոնում։
Իսկ Էրեբունու տարածքում կաշխատեն Սնխչի Հարութը և Արթուր ու Արտյոմ եղբայրները՝ «Վենեցիա» ռեստորանի տերերը։ Թեկնածուն կլինի Արթուր կամ Ասատուր Սահակյանը՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետը։ Նա Ֆլեշի Բարսեղի փեսայի՝ Սամվել Սանամյանի աշխատողն է և նրա օբյեկտներն աշխատեցնողը։ Այս տարածքից ԲՀԿ-ն առաջադրելու է Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին, նախկին պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանին, Տուգոյին՝ Արսեն Ավագյանին, եթե վերջնական որոշում կայացվի, նաև Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ «Ելքից» առաջադրվելու է Ալեն Սիմոնյանը, բայց քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։