08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Բաբայանը Սեյրան Օհանյանին խաղալիք դարձրեց. Հայկական Ժամանակ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար երեկ եւս մեկ դաշինք ձեւավորվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Պաշտպանաթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանին դեպի քաղաքականաթյուն մղող գաղափարի հիմքում նրան նախընտրական լայն դաշինքի առանցք դարձնելն էր եւ այդ դաշինքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություն ստեղծելը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այս իմաստով պլան բ-ն է։ Այստեղ պաշտպանության նախկին նախարարը եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միեւնույն է, չի կարող առանցք լինել։ 2013-ի նախագահական ընտրություններում պւսշտոնական արդյունքներով 2-րդ, իսկ ժողովրդական համոզմունքի համաձայն` 1-ին տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ստվեր է գցում Օհանյանի անձի վրա։

Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նույնպես չի կարող սույն դաշինքի առանցքը լինել։ Նախ, նա վերջին պւսհին միայն միացավ։ Բացի այդ, «ժւսռանգության» ամենաժողովրդական դեմքը՝ Զարուհի Փոստանջյանը, բոյկոտել է այս միավորումը եւ երկու օրից իր ասուլիսում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնի դրա համար։ Եվ ի վերջո, «ժառանգության» համակիրները խորապես տարակուսած են 2008-ի մարտի 1-ի ոճրագործության հետ առնչություններ ունեցած երկու նախկին նախարարների՝ Օսկանյանի եւ Օհանյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաշտեցման» կապւսկցությամբ, դա համարելով պայքարի եւ սեփական սկզբունքների հանդեպ դավաճանություն։

Այսինքն` Հովհաննիսյանն ու «ժառանգությունը» սույն դաշինքին միացել են հնարավորինս ամենաթույլ դիրքերով, իսկ դա նշանակում է, որ ազդեցությունը ներդաշինքային եւ ընտրական գործընթացների վրա մինիմում է լինելու, եթե առհասարակ լինի նման ազդեցություն։
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա վաղուց հայտարարել է, որ որպես իրենց միավորման առաջնորդ՝ ընդունում է Սեյրան Օհանյանին։

Սեյրան Օհանյանը թերեւս կցանկանար լինել սույն դաշինքի առաջնորդն ու առանցքը, ինչպես ի սկգբանե մտածված էր, սակայն պաշտպանության նախկին նախարարի կարճատեւ քաղաքական գործունեությունը բավարար է, որպեսզի եւ ինքը, եւ իր շրջապատը գիտակցեն, որ սա նրա տեղը չէ, եւ մեծ հաջողություններ սպասել չարժե։

Երեկ առավոտյան, մինչեւ սույն դաշինքային համաձայնագրի հանդիսավոր ստորագրումը, ասուլիս հրավիրեց Վիկտոր Դալլաքյանը։ Վերջինս առաջիններից մեկն էր, որ մեծ ոգեւորությամբ էր ընդունել Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը եւ իր առաջին սկանդալային ասուլիսի ժամանակ շքեղ ակնարկներ էր անում Օհանյանի հետ համագործակցության, հետագա քաղաքական հաջողությունների մասին։ Արդյունքում՝ համագործակցության հուշագիր եւ այլն։ Դալլաքյանի հիասթափությունը, սակայն, նույնքան մեծ էր։ Նախորդ շաբաթվա վերջին արդեն պարզ էր, որ նա հետ է կանգնելու Սեյրան Օհանյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու մտադրությունից։ Մամուլը ողողված էր հրապարակումներով, թե պաշտպանության նախկին նախարարը դարձել է «խաղալիք» ուրիշների ձեռքին։

Իսկ այդ ուրիշը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր համարվում։ Վիկտոր Դալլաքյանը երեկվա ասուլիսում, ըստ էության, հաստատեց այդ հրապարակումները։ Նա հայտարարեց, որ Սամվել Բաբայանը ստվերային գործընթացներ է ծավալում, դաշինքի համամասնական ցուցակն է կազմում, նույնիսկ այդ ցուցակով իր մոտ է գնացել։ Ըստ Դալլաքյանի, ինքը դեմ է ստվերային քաղաքականությանը եւ կասեցնում է համագործակցությունը Օհանյանի եւ Օսկանյանի «Համախմբման» հետ։

Ստորագրման արարողությունից հետո ԶԼՄ-ների հետ շփումների ժամանակ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը այդպես էլ չհերքեցին, որ Սամվել Բաբայանն իրենց թիկունքում որոշակի գործունեություն է ծավալում։ Սեյրան Օհանյանն ասաց. «Սամվել Բաբայանի հետ մենք մտերիմ հարաբերություններ ունենք, բայց այն, որ ասվում է, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»։ Այսինքն, ոչ մեծ դերակատարություն, այնուամենայնիվ, ունի։

Վարդան Օսկանյանն էլ, պատասխանելով Բաբայանի ստվերային դերակատարության մասին հարցին, ասաց. «Հիմնական քննարկումներն աշխատանքային խմբերով են եղել, ինքը դրանց մեջ չկա»։ Այսինքն, հիմնական քննարկումներից բացի այլ քննարկումներ էլ են լինում, որտեղ Բաբայանն, այնուամենայնիվ, կա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ