27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուզում են քաղաքացիներին մոլորեցնել․ Ժողովուրդ

Արթուր Բաղդասարյանն ու նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունը տեւական ժամանակ է` փորձում են իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով եւ սուտ խոստումներ տալով: Սկզբում ՀՎԿ-ն կազմակերպել էր ԽՍՀՄ խնայբանկերում ավանդների վերադարձի գործընթաց, եւ մարդկանց փորձում էին համոզել, թե իշխանության գալու դեպքում իրենք կվերադարձնեն փողերը, ու դրա համար ընդամենը պետք է ցուցակագրվել ՀՎԿ-ում ու ընտրություններին […]

Արմեն Ամիրյանն ի՞նչ է ակնկալում․ Ժողովուրդ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց` երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր […]

Օսկանյանը ճամպրուկնե՞րն է հավաքում. Հրապարակ

Մեր տեղեկություններով, «Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենեւին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի եւ նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»: Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս […]

Հովիկ Աբրահամյանին` անձամբ Վլադիմիր Գասպարյանը. Իրավունք

Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արարատի մարզում էր՝ խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։ Հովիկ Աբրահամյանի […]

Ցանկանում է օր առաջ ազատվել. Իրավունք

Վիգեն Սարգսյանի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախարարությունում կադրային ջարդ, որպես այդպիսին, գրեթե չեղավ, սակայն կան կադրեր, որոնցից նորանշանակ նախարարը ցանկանում է օր առաջ ազատվել։ Թերթի տեղեկություններով, այդ կադրերից մեկը ՊՆ ւսշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանն է, որը համարվում է նախկին նախարար Սեյրան Օհանյանի «մարդը»։ Վիգեն Սարգսյանը մտադիր է կամաց-կամաց ազատվել Օհանյանի կադրերից։ Նույն աղբյուրի պնդմամբ, առաջիկայում Հայրապետյանին […]

Նոր պատերազմ. Հայկական Ժամանակ

Հայաստւսնում եւ Արցախում նոր պատերազմի հստակ սպասում է ձեւավորվել։ Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին։ Դժվար Է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսողները, բայց դրանք վտանգավոր են։ Ապրիլյան քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու։ Արդյո՞ք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, եւ […]

Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկեցին. Հայկական Ժամանակ

Ամասիայի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել եւ պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար: Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ, կաթնամթերքի գործարան ու աշխատողներ ունի: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջաններում աշխատել ու […]

Լուրջ պրոբլեմ. Ժամանակ

Օհանյան-Րւսֆֆի-Օսկանյան դաշինքում ֆինանսական լուրջ խնդիրներ կան։ Մինչ օրս նրանք չեն վճարել նախընտրակւսն շտաբերի համաի վաիձակալած տարածքների համար։ Մարզային շատ գրասենյակներ որոնք բացվել էին, փակվել են։ Նախկինում դաշինքին ֆինանսապես օգնում էր Սեյրան Օհանյանը, բայց ոչ առատաձեռնությամբ։ Այժմ ֆինանսական հարցերով զբաղվում է Սամվել Բաբայանը, սակայն նա էլ առանձնապէս առատաձեռն չի։ Քաղաքական մասով որոշումը կայացնում է Անդրանիկ Թեւանյանը։ Օրվա […]

Վերջին պահին փոխեց որոշումը. Ժամանակ

ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի անունը երեկ առավոտյան՝ մինչ փաստաթղթերը ԿԸՀ տանելն է ավելացել ՀՀԿ ցուցակում։ Սերժ Սարգսյանին կուսակիցները հորդորել են նրա անունն էլ ավելացնել ցուցակում, քանի ոի բոլոի կին պատգամավորների անունները, ըստ էության, կա ցուցակում եւ գեղեցիկ չի լինի նրան դուրս թողնել։ Սերժ Սարգսյանն էլ համաձայնել է։ Նշէնք, որ ԿԸՀ կանանցից միայն Փոքր ՀԷԿ-երի միության […]

Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների հարցը մնում է չլուծված. Ժողովուրդ

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ Է թեւակոխում։ Ինչպես հայտնի Է՝ պատերազմական գործողությունների մասնակից լինելու մասին համապատասխան գրւսռումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում Էին, կամ էլ նշումից հետո ջնջված էին «անվավեր» նշումով։ Թերթին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Հիշեցնենք՝ երբ խնդիրը հայտնվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի