Արմեն Ամիրյանն ի՞նչ է ակնկալում․ Ժողովուրդ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց` երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,- ասել է Ամիրյանը: Նախարարը նաեւ հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլեւ շատ շատերի վստահությունն է վայելում: Թե ինչու, նա չի մեկնաբանել: Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենեւին էլ ՀՀԿ-ի հետ չեն եւ ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: