Հեռացողներ դեռ կլինեն. Ժամանակ
«Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում։ Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը։ Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքում համարվում է պարտված։ Նույն կացության մեջ է նաև Սեյրան Օհանյանը, […]





































