07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչու է Ալիեւն անհանգիստ. 168 Ժամ

«Ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոր լարվածություն հրահրելուց առաջ փորձում է արդարացումներ ներկայացնել։ Բնականաբար, պարզվում է, որ Ադրբեջանի տեսանկյունից ամենաարդյունավետ տարբերակը հենց դա է՝ ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր էսկալացիա սկսելուց առաջ։ Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի հետ, բացառված չեն, հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը և՝ ներքին, և արտաքին աուդիտորիայի համար իրեն արդարացնելու քայլեր է ձեռնարկուն»,֊ ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի սկսած տեղեկատվական նոր քարոզարշավին։ Ըստ նրա՝ այն, ինչ տեղի Է ունենում ՌԴ ջանքերով, բայց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի լայն շրջւսնակներում, փորձ է շփման գծում վստահությւսն մեխանիզմներ ստեղծել։ Նրա վստահեցմամբ` խոսքը դեռ լուրջ բանակցային գործընթացի մասին չէ, որովհետև առանց այդ զրոյական կետի՝ հաջորդ փուլը՝ բանակցությունները, հնարավոր չեն։ Նա բանակցային փակուղուց դուրս գալու ելք չի տեսնում։ Նրա կարծիքով՝ լավագույն դեպքում, միջազգային հանրության ճնշման ներքո կարող ենք առաջխաղացում ձեռք բերել շփման գծում վստահության մեխանիզմների կիրառմւսն հարցում։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ