27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Թեկնածուն մահացել է. Հայկական Ժամանակ

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացելէ։ Կոմունիստական կուսակցությունից լուրը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Աարգսյանը թերթի  հարցին ի պատասխան ասաց. «էդ ինչ կարեւոր, հրատապ բան է։ Մարդ է, մահացել է։ Անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ, օրինակ»։ Թերթին հաջողվեց պարզել, որ Լավրենտի […]

Սեյրան Օհանյանը հրաժարվում է. Հրապարակ

Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել Է իրար։ Պարզվում Է՝ Սեյրան Օհանյանը, որը դաշինքի վարչապետացուն Է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր Է չվերցնի մանդատը։ Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ։ «Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագովչէ»,– ասել է նա նեղ միջավայրում՝ վկայակոչելով […]

Հրաժարականներ. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանը մինչեւ ցուցակում անձանց ընդգրկելը մանդատը վայր դնելու դիմումներ է վերցնում։ Ի տարբերություն նախորդ տարիների, ցուցակում ընդգրկվւսծ որեւէ մեկը իր անձնական փողով չի մասնակցում, եւ Ծառուկյանն էլ ինքն է որոշում՝ Աժ-ում ով պետք է ներկայացնի իր դաշինքը, եւ ով ոչ։ Ուստի կարելի է ենթադրել, որ այն ցուցակը, որը ներկայացվել է ԿԸՀ՝ գրանցման, ամենեւին վերջնական […]

Քոչարյանը` Կարեն Կարապետյանին էլ. Ժամանակ

Առաջիկայում՝ մարտի կեսերին Հայաստանից դուրս, ըստ ամենայնի, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դիտարկվում է Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան հանդիպումը։ Քննարկվելու է երկու հարց՝ ինչպես թեժացնել հետընտրական իրադարձությունները եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ներքաշել միասնական գործողությունների դաշտ։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ եթե իր հովանւսվորած «Օհանյան ֊Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել Աժ-Ում ներկայաթյան համար՝ առանց […]

Տխուր ավարտ. Ժամանակ

«Համախմբում» կուսւսկցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թեւանյւսնի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։ Թերթի տեղեկություններով՝ Թեւանյանը արգելել է Օսկանյանի որդու ձերբակալության թեմայով մեծ աղմուկ բարձրացնել, ինչի պատճառով նախկին ԱԳ նախարարի վրդովմունքն էլ ավելի է խորացել։ Ըստ թերթի աղբյուրի, սակայն, Անդրանիկ Թեւանյանի եւ Վարդան Օսկանյանի վեճը այլ արմատ ունի։ Օսկանյանը վերջերս մեծ գումար է […]

Տարօրինակ նշանակում. Իրավունք

Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Արագածոտնի քննչական վարչության պետ է նշանակվել Շիրակի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Նշենք, որ նրան այդ պաշտոնից հեռացրել էր գլխւսվոր դատախազ Գեւորգ Կոստանյւսնը։ Պաշտոնանկությունից հետո նախկին դատախազի անունը շրջանառվում էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ կապված։ Նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։ Սպասելի՞ էր […]

Ցայտնոտի մեջ. Հրապարակ

Հւսշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը, մնացածները չգիտեն՝ իրենք կան ցուցակում եւ որ հորիզոնականում են։ Սա շտաբի պետ Իշխան Զաքարյանի նոուհաուն է, որը չի բացատրվել նրա կողմից։ Անգամ հումոր են անում, թե ԲՀԿ ակտիվը մինչեւ ընտրությունները կարող է նոսրանալ՝ ոմանք ինֆարկտ կստանան եւ կլքեն ցուցակը։ Ոմանք էլ տարբեր «կանալներով» փորձում են […]

Րաֆֆին գնաց. Ժամանակ

Թերթի հավաստի տեղեկություններով՝ «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ պետք է գործնական հանդիպումներ ունենա։ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «ժամանակ»–ի հետ գրույցում հաստատել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանից մեկնելու փաստը՝ հավելելով, որ պարոն Հովհաննիսյանը քարոզարշավի մեկնարկին եւ ընտրություններին Հայաստանում կլինի։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Սամվել Բաբայանը սպառնում է. Հայկական Ժամանակ

ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Աամվել Բաբայանը չի կարծում, որ այս իշխանությունները քրեական գործ կհարուցեն Աեյրան Օհանյանի դեմ ու կձերբակալեն նրան՝ զրկելով ընտրություններին մասնակցելուց։ Նրա խոսքերով՝ պաշտպանության նախարարը բանակում ֆինանսական ծախսերի հետ գործ չի ունենում։ Եվ Եթե փորձ արվի քրեական գործ հարուցել եւ ձերբակալել Օհանյանին, ապա դրանից առաջ նախ պետք է ձերբակալվեն նախկին նախարարի ֆինանսական […]

Որոշել է կամովին հրաժարվել. Ժամանակ

ճանապարհւսյին երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 եւ 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը։ Այսպիսի դրույթ է ներառված «ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում։ Մինչեւ 2014 թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի