04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Որոշել է կամովին հրաժարվել. Ժամանակ

ճանապարհւսյին երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու
կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 եւ 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը։

Այսպիսի դրույթ է ներառված «ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում։ Մինչեւ 2014 թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից։

Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել նաեւ 25 եւ 50 տոկոս ավելացումներից։ Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն։ Դրանից կ ակնհայտ է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ կունենան հանրային դրական արձագանք։ Թերեւս այստեղ է պետք փնտրել ոստիկանության՝ կամովին բարիանալու գաղտնիքը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ